Չինաստանի կենտրոնական բանկն այսօր հայտարարել է, որ իրենք 10 միլիարդ յուանի փոխանակման գործարք են կնքել Թուրքիայի հետ` այս կերպ փորձելով խթանել չինական տարադրամի միջազգային օգտագործումը:
AFP-ն հաղորդում է, որ գործարքը կնքվել է Թուրքիայի կենտրոնական բանկի հետ և կշարունակվի երեք տարի: Չինաստանի կենտրոնական բանկը հայտարարել է, որ գործարքը կարող է շարունակվել նախատեսվածից ավելի երկար:
Չինաստանը նման գործարքներ կնքել է նաև տարբեր այլ երկրների հետ, որոնց թվում են Նոր Զելանդիան, Հարավային Կորեան, Ինդոնեզիան, Արգենտինան, Իսլանդիան և այլն։