Saturday, 06 06 2026
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին
Ստեփանավանում սահմանվել է արտակարգ ռեժիմ
18:50
Ֆինլանդիան հունիսի 6-ին մի քանի ժամով սահմանափակել է թռիչքները երկրի հարավ-արևելյան մասում
Ձերբակալվել է 194 անձ՝ ընտրական հանցագործությունների դեպքերով
18:30
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով
Վարժական հավաքից խուսափելը պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ. դատախազություն
Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելի հարվածները խաթարում են հրադադարի ջանքերը
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն Արտաշատի 100-ից ավելի ընտրողի 100.000-500.000 ՀՀ դրամ ընտրակաշառք է տվել․ ՔԿ
17:50
ԱՄՆ-ն և Իրանը Պարսից ծոցում կրկին փոխանակվել են հարվածներով
Նոր թվային լուծում` տրանսպորտային համակարգում
17:30
Հռոմի Պապ Լևոն XIV-ը սկսել է իր առաջին առաքելական ճանապարհորդությունը դեպի Իսպանիա

ԵՄ-ն շահ ունի և աչք կփակի ՀՀ թերությունների վրա

Հայաստանը հետզհետե կատարում է ԵՄ և ԱՀԿ հետ պայմանավորվածությունները: Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ խնդիրների լուծումը սկսվել է 2 տարի առաջ և որոշ չափով դրանք լուծվել են, օրինակ՝ ալկոհոլային խմիչքների նկատմամբ հավասար պայմանների սահմանման հարցը, ժողովրդավարական, մարդու իրավունքների զարգացման, աշխատուժի ազատ տեղաշարժի և տնտեսության բարեփոխումների հարցերը:

Ըստ Գ. Մակարյանի՝ ԵՄ-ն 2011-ին շատ կարևոր փաստաթուղթ է ընդունել՝ մինչև 2020 թ. ԵՄ տնտեսությունը շատ բարձր մակարդակի է հասցվելու, ծավալները կրկնապատկվելու, եռապատկվելու են, որը հիմնված է արդյունաբերության զարգացման ռազմավարության վրա: Այստեղ 2 խնդիր կա՝ ԵՄ-ն իր համար նոր շուկաներ է ստեղծում, քանի որ զարկ տալով տնտեսությանը, պետք է սպառման նոր շուկաներ գտնի: Այդ տեսանկյունից շատ հարմար են Արևելյան գործընկերության երկրները: Միաժամանակ, զարգացման ճանապարհին ԵՄ-ն ունենալու է աշխատուժի դեֆիցիտ, որը մտադիր է ներկրել ՀՀ-ի նման երկրներից:

«Մեր խդիրն այն է՝ դռները բացե՞նք, որ առևտուրն այնտեղից գա այստեղ, աշխատուժն ազատ գնա Եվրոպա, թե՞ մենք կանխարգելիչ քայլեր ենք ձեռնարկում, որ մեր աշխատուժն արագ ինտեգրվի տեղական արդյունաբերությունում: Իսկ դրա համար պետք է արդյունաբերություն զարգացնել: Սրա հիմնաքարը կա արտահանմանն ուղղված արդյունաբերության զարգացման ռազմավարության մեջ: Պետք է ներդրումային նոր ծրագրեր իրականացնել: Եթե մեր արագությունն ավելի դանդաղ լինի, առաջինը տեղի կունենա»,- ասաց Գ. Մակարյանը:

Հեռահար զարգացում ունենալու համար լուրջ ներդրումներ են հարկավոր և միայն գործարարների հույսին դա թողնելը քիչ է, քանի որ բիզնեսն, ըստ միության նախագահի, շատ քաոտիկ է զարգանում. խոշորներն ունեն շատ եկամուտ, գրավում են փոքրերի դաշտը, իսկ փոքրերը, չունենալով ռեսուրսներ, դուրս են մնում: Խնդիրներ կան նաև աշխատուժի հետ կապված: Գ. Մակարյանը նշեց, որ աշխատուժն էլ կուտակվում է որոշ ոլորտներում, աշխատում են հին տեխնոլոգիաներով, հին մեթոդներով և դեգրադացվում են. «Եղած աշխատուժը մրցունակություն չունի, նորն էլ գիտելիք չունի, և սահմանները որ բացվեն, լավերից լավերը կգնան, քանի որ Եվրոպայում ավելի բարձր են վճարում»:

Ամեն դեպքում ՀՀ-ում մենաշնորհների վերացման ու ազատական տնտեսության ստեղծման հարցերով, ինչի պահանջը դրել է նաև ԵՄ-ն, դեռ առաջընթաց չկա և այդ հիմնախնդիրները լուծել չենք կարողանում: Հայաստանում արմատացել են անհավասար մրցակցությունն ու բիզնեսների կենտրոնացվածությունը: Ըստ Գ. Մակարյանի`գործարար միջավայրի բարելավումից իրականում քչերն են օգտվում և նոր մրցունակ բիզնեսներ քիչ են առաջանում. «Նոր գործարարներ քիչ են ի հայտ գալիս, հին գործատերերն են տարածվում այլ ոլորտներում»:

Սակայն ԵՄ-ն շահագրգռված է նոր շուկաներ ստեղծել և չի բացառում, որ ՀՀ, այսպես ասած, «բացթողումների» վրա մի քիչ էլ աչք փակի: ԵՄ նպատակն է, որ իր շուկային ավելացնի Արևելյան գործընկերության 6 պետությունների մոտ 130 մլն-անոց շուկան, որն իր ծավալի 30%-ն է: Ինչևէ, այս 6 երկրները հավասար մակարդակի վրա չեն. Բելառուսում կա Լուկաշենկոյի խնդիրը, Ուկրաինայում՝ Տիմոշենկոյի ձերբակալության խնդիրը, Մոլդովան փոքր պետություն է, միայն Վրաստանը քիչ է, ուզում են նաև Հայաստանը միացնել, որ ազդեցությունը Կովկասում մեծանա: Ենթադրաբար, այս 6-ի հետ պայմանագրերի կնքումը կլինի տարբեր ժամանակներում, բայց շուկան պետք է ստեղծի: Այլ ուղղություններով Եմ տարածումը քիչ հավանական է. Չինաստանն ու Հնդկաստանը բուռն զարգանում են, և այնտեղ ԵՄ-ն մեծ հաջողություն չի ունենա, արաբական երկրներում պատերազմ է, ԱՄՆ-ն ինքն է ճնշում ԵՄ-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում