Ռուսաստանի առաջատար Yandex որոնման համակարգն այսօր ասել է, որ միանում է Twitter սոցիալական կայքին` այդ կերպ հնարավորություն տալով ռուսական ընկերությանը որոնման համակարգում տեղադրել նաև Twitter-ի հանրային բոլոր հաղորդագրությունները:
Associated press-ը գրում է, որ գործարքի շնորհիվ ընկերությունը հնարավորություն կունենա լիարժեքորեն օգտվել սոցիալական ցանցի բոլոր հաղորդագրություններից, բացի նրանցից, որոնք մասնավոր են:
Yandex-ն իր հայտարարության մեջ նշել է, որ սա նաև հնարավորություն կտա բարելավել որոնման որակը, և օգտատերերը կկարողանան սոցիալական ցանցի հաղորդագրությունները տեսնել դրանց կայքում տեղադրվելուց միայն մի քանի րոպե անց:
Գործարքի պայմանները չեն բացահայտվել:







































