Այսօր «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 950 հազար ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 389.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 389.5 դրամ:
Կենտրոնական բանկից «Առաջին լրատվական»-ին հայտնեցին, որ արժութային շուկայում ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.18-ով և կազմել 389.17 դրամ:








































