Tuesday, 16 06 2026
16:10
Կանադան պատրաստ է օգնել Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնմանը
Արմեն Գրիգորյանն անդրադարձել է հայ-ամերիկյան պայմանավորվածությունների իրականացմանը
15:50
Հունգարիայի խորհրդարանը սահմանափակել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Կուսակցությունները կիսեցին ընտրակաշառք բաժանելու արատավոր երևույթի քաղաքական պատասխանատվությունը. Գալջյան
15:30
Ղալիբաֆը և Վենսը կգլխավորեն Իրան-ԱՄՆ բանակցությունները Ժնևում
ՊԵԿ նախաձեռնությամբ գործարկվել է ExIm տեղեկատվական հարթակը
Նեթանյահուն հայտարարել է, որ տեղյակ չէ ԱՄՆ-Իրան համաձայնագրի մանրամասներից
Մոսկվան և Անկարան «սիներգիայի սկզբունքին» հավատարի՞մ են մնում
14:50
Միջուկային հարցերը կքննարկվեն երկրորդ փուլում. Արաղչի
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է ՍԾՏՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 52-րդ նիստին
14:30
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 68-ի
Ինչպես պետք է կատարվի նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպումը
14:10
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների նոր փուլը մեկնարկում է ուրբաթ օրը. Արաղչի
Ընդդիմությանը խորհուրդ եմ տալիս մանդատները չվերցնել, ինքնակամ ներկայանալ ոստիկանություն՝ մեղայականով
13:50
Պուտինը 2022թ. զորքերը Կիևից դուրս բերեց Վատիկանի և իսրայելցիների խաբեության պատճառով
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողել
13:30
Իրանի հավաքականի խաղը անցել է լարված մթնոլորտում
Նոր Նորքի հ. 105 մանկապարտեզը 1971-ից ի վեր առաջին անգամ է հիմնանորոգվում. Տիգրան Ավինյան
13:10
Ֆրանսիան պատրաստ է նավեր ուղարկել Հորմուզի նեղուց ականազերծման համար
«Արարատցեմենտ»-ի առողջարանի օտարման գործընթացում արձանագրվել են խախտումներ
12:50
Մեծ Բրիտանիան հարստացված ուրան կմատակարարի Ուկրաինային
12:40
Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBank
Ադրբեջանը 2025 թվականին հատուկ պաշտպանական նշանակության ծրագրերի ֆինանսավորման համար հատկացրել է շուրջ 2.9 միլիարդ դոլար
Մեր ուժային կառույցների աշխատանքը կանխեց մի մեքենայի գոյություն, որի մասին վաղուց մոռացել էինք
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի խորհրդարանի անդամին է ներկայացրել հայկական արտադրատեսակները եվրոպական շուկայում տարածելու օրակարգը
Կապիտալի մեծ ներհոսք կա. ԿԲ նախագահը՝ դրամի արժևորման պատճառների մասին
12:10
Իրանական նավերը սկսել են տարանցումն ԱՄՆ շրջափակման գոտիով
Ֆրանսիային վերապահվում է եվրոպական անվտանգության ապահովման «լոկոմոտիվի դեր»
11:50
Իրանի և Ռուսաստանի ԿԲ ղեկավարները Մոսկվայում քննարկում են բանկային համագործակցությունը
Լոռու մարզում որոնվում են անհետ կորած երեխաներ

Հայկոն, Թաթուլն ու հաստաքամակ տիկնայք. Blog

Լրագրող Զոհրաբ Հարոյանը E էլեկտրոնային պարբերականի (ejournal.am) իր բլոգում գրում է.

Ես երբեք երթուղային տաքսում որևէ մեկին իմ տեղը չեմ զիջում` բացի հղիներից: Ինձ համար անհասկանալի է մի պարզ բան: Երբ մարդը տեսնում է, որ արդեն երթուղայինը ֆուլ լցված է, ինչու է կանգնեցնում, զարմանում եմ նաև՝ ինչու են կանգնում: Զարմանում եմ՝ ինչու են մի կերպ սեղմվում հաստ տիկնայք ու համառորեն նայում աչքերիդ մեջ, մինչև ոտքի կանգնես: Ինչու են մտածում, որ դու պարտավոր ես ոտքի կանգնելու: Մի խոսքով, ամեն օր զարմանալու լիքը բան կա:

Իրականում երթուղայինը Հայաստանում մի տեսակ իր մշակույթն ունի և այն ձևավորել ենք մենք` եվրասովետի ժողովուրդս: Հենց մեր թողտվությամբ է, որ երթուղայինում հանում են նախատեսված նստարանները, որ կանգնելու տեղը շատանա, որ ավելի շատ մարդ կարողանան «բարձել» մեքենան: Ինչպես գյուղերում կաղամբ են բարձում: Սկզբունքը նույնն է` քիչ նստարան՝ շատ կաղամբ կամ մարդ: Հենց այսպիսի երթուղայիններում է, որ ի հայտ է գալիս դեմք-հետույք-դեմք համադրությունը լղոզված պատուհանին: Հենց այսպիսի երթուղայիններում է, որ շատերը ապրում են կյանքում առաջին սեքսանման մի բան:

Այս ամենի պատճառը մեր տնավարի մոտեցման մեջ է: Մեր տնավարիության պատճառով է, որ երթուղիները սպասարկում են ասենք «Երազ», կամ «Ռաֆ», կամ «Գազել» մեքենաներով, որոնց տարիքը հավասար է, կամ մեծ է նույն մեքենայի վարորդի տարիքին: Սա Երևանում, բայց ավելի վատն էլ կա` մեր մարզերի երթուղիները սպասարկում են 1973 թվականի արտադրության ՊԱԶ մակնիշի ավտոբուսները:

Հենց մեր տնավարիության պատճառով է, որ երթուղայինի վարորդը հասարակ, տարրական հարգանք չունի իր ուղևորների նկատմամբ: Դրա մասին վկայում է վարորդների անթրաշ կամ թրաշով երեսը, դրա մասին վկայում է վարորդների միացրած Թաթուլը, սպիտակցի Հայկոն ու միայն երթուղայինի համար գրված թաղումի սրտաճմլիկ երաժշտությունը: Մեր վերաբերմունքի պատճառով է, որ վարորդը առանց մի վայրկյան մտածելու վառում է սիգարետը:

Այս ամենի համար ոչ քաղաքապետարանն է մեղավոր, ոչ տրանսպորտի տեսչությունը, ոչ տրանսպորտի նախարարությունը: Այս ամենի մեղավորը մենք ենք, որ մեզ չենք հարգում: Մեղավոր ենք, որ երթուղայինում դեռ տեղ ենք զիջում պնդաճակատ տիկնոջը, որ ուղիղ 30 րոպե նայում է աչքերիդ մեջ, որ տեղ տաս՝ նստի: Մեղավոր ենք, որ չենք ջարդում բայղուշ երաժշտություն միացնող ու ուղեսրահում ծխող չթրաշված վարորդի գլուխը: Մեղավոր ենք, որ Տրանսպորտի նախարարին ու քաղաքապետին չենք հրավիրում նույն երթուղայինի ուղեսրահում կիսապպզած գործի գնալու: Մեղավոր ենք, որ արժանի ենք էն տրանսպորտին ու էն քաղաքին ինչն ունենք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում