ՀՀ նախագահի մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանին, համատեղության կարգով, Սուրբ աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին (նստավայրը` Փարիզ):











































