«Հայացք» թերթը գրում է, որ իր ունեցած հավաստի տվյալներով, զինվորի մահացության մի նոր դեպք է գրանցվել, ինչը դեռևս պաշտոնապես չի հայտարարվում:
Ստեփանակերտի մոտ գտնվող զորամասերից մեկում թոքաբորբով հիվանդացել է միանգամից մի քանի զինվոր: Նրանցից 19-ամյա Նարեկը տեղափոխվել է Երևանի զինվորական հոսպիտալ, սակայն երկու օր անց մահացել է:







































