Tuesday, 16 06 2026
Իսրայելի «ոսկեդարը փորձության է ենթարկվում»
Համագործակցության նոր հեռանկարներ՝ Լոնդոնի «Sotheby’s» աճուրդային տան հետ
ՄԻՊ-ի և ԱՆ-ի համագործակցության արդյունքում կազմակերպվել է Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձի բուժօգնությունը
Հայտնի են Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի հաղթողները
Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները
«Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիան ստացել է գրեթե 250 հայտ՝ աշխարհի ավելի քան 38 երկրից
Ծաղկաձորի ճոպանուղու հողամասն այլևս ՀԱՕԿ-ինը չէ
Երևանում անցկացվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Եվրոպայի խմբի հանդիպումը
Հայաստանը ներկայացվել է National Geographic Italia-ի մայիսյան համարում
Պապիկյանը Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի ցուցադրական պարապմունքից տեսանյութ է հրապարակել
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
Գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
Միջուկային զենքից Իրանի դեկլարատիվ հրաժարումը Իսրայելին չի հետաքրքրում. մեզ պետք են ռեալ քայլեր
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով

Ամանորյա բախում Ագարակում. կրքերը մի քանի օր է` բորբոքված են…

Հունվարի 7-ին Ագարակ քաղաքի կենտրոնական հրապարակում բախում է տեղի ունեցել քաղաքապետ Մխիթար Զաքարյանի մտերիմների ու գործարար Արսեն Հովհաննիսյանի ընկերների միջև: Ամեն ինչ սկսվեց հունվարի 3-ին, երբ քաղաքապետի աներձագը` Արտյոմը, և փոխքաղաքապետ Գևորգ Խաչատրյանը որոշում են նշել Ամանորը: Ռեստորանը այնպիսի վայրում է, որ հանդիպակաց մեքենաներից որևէ մեկը պետք է զիջեր ճանապարհը: Սակայն ո՛չ քաղաքապետի կողմնակիցները, ո՛չ էլ Արսեն Հովհաննիսյանի տղան` Սերգեյը, չեն ուզում փոխզիջման գնալ: Իրար հետ լեզու չեն գտել, ծեծկռտուք է տեղի ունեցել, հետո հաշտվել են, իրար հրաժեշտ տվել:

Սակայն դեպքի հաջորդ օրը քաղաքի կենտրոնում Արսեն Հովհաննիսյանը, տեսնելով Գևորգին, առաջարկում է տեղափոխվել իր մեքենան ու զրուցել: Գևորգը հրաժարվում է: Ականատեսների պատմելով, Արսենը հանում է զենքն ու կրակում Գևորգի ուղղությամբ: Իսկ երբ վերջինս փորձում է մեքենայով հեռանալ` կրակում է նրա հետևից: Երկու օր Արսենը չի երևում, տնից դուրս չի գալիս ու ասում է, որ պատրաստ է ներողություն խնդրելու:

Հունվարի 7-ի առավոտյան նա կրկին հանդիպում է փոխքաղաքապետին: Վերջինս Արսենից բացատրություն է պահանջում տեղի ունեցած միջադեպի առիթով: Արսեն Հովհաննիսյանը կրկին դիմում է զենքի օգնությանն ու արդեն նոր վեճ է սկսվում, ինչին խառնվում է քաղաքապետի եղբայրը` Մհեր Զաքարյանը: Բախման ժամանակ մեքենաներից մեկը հարվածում է Արսենի ընկերոջը` Սոս Խաչատրյանին: Որոշ տեղեկություններով, հենց Արսենն է իր «Ջիփ»-ով սխալմամբ հարվածել ընկերոջը: Ագարակցիների պատմելով` Ա.Հովհաննիսյանը հրապարակում, նռնակը ձեռքին, հայհոյել է քաղաքապետին: Այս անգամ վեճին խառնվել են ոստիկանները:

«Ոչ մի քաղաքական հաշվեհարդար չկա: Ոչ մեկը չի ուզում խլել նրա բիզնեսը, ինչպես նա է տարածել որոշ լրատվամիջոցներով»,- մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում ասաց Ագարակի քաղաքապետը: «Լավ, մասնակիցներն իմ բարեկամներն են, բայց միայն հիմար մարդը կարող է սա քաղաքապետի կողմից սադրանք համարել: Ես ամենայն պատասխանատվությամբ ասում են, որ դիտավորյալ ոչինչ չի եղել ու կարծում եմ գործի քննությունը կպարզի ամեն ինչ»,- ասաց քաղաքապետ Մ. Զաքարյանը: Տեղեկացնենք, որ Արսեն Հովհաննիսյանի մտերիմները դեպքը բացատրում են նրանով, որ 2 տարի առաջ` Ագարակի քաղաքապետի ընտրությունների ժամանակ, Արսեն Հովհաննիսյանը չի պաշտպանել ներկայիս քաղաքապետ Մխիթար Զաքարյանի թեկնածությունը, ինչի պատճառով էլ վերջինս մինչ օրս վրեժխնդիր է լինում` բացահայտ հայտարարելով, որ Արսենին Ագարակից վտարելու է:

Ագարակի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ծաղիկ Վարդանյանը մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում ասաց, որ թե՛ Սոս Խաչատրյանին, թե՛ Արսեն Հովհաննիսյանին բուժօգնություն է ցուցաբերվել: «Ս.Խաչատրյանի մոտ սալջարդեր կային, վիճակը բավարար է: Նա նույնիսկ հայտարարեց, որ իր տան աստիճաններից վայր է ընկել, ու հրաժարվեց մնալ հիվանդանոցում: Նա ստորագրությամբ հաստատել է, որ իր կամքով է գնում տուն»,- ասաց բժիշկը:

Մի քանի ժամ հետո հիվանդանոց են բերում Արսեն Հովհաննիսյանին: Վերջինս շաքարային դիաբետ ունի, և նյարդային սթերսի մեջ է: «Ոտքի, գլխի, փափուկ հյուսվածքների սալջարդ կա: Նա նույնպես հրաժարվեց ստացիոնար բուժում ստանալուց: Առաջին բուժօգնություն տրամադրելուց հետո նա ևս ստորագրեց ընդունարանի գրանցամատյանում, որ իր կամքով է հրաժարվում հիվանդանոցում մնալուց»,-ասաց Ծ. Վարդանյանը: Մեղրու ոստիկանությունում փաստի առնչությամբ այս պահին նյութեր են նախապատրաստվում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում