Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարարությունն այսօր հաղորդել է, որ կփորձի ՄԱԿ-ի՝ մյուս շաբաթ կայանալիք հանդիպման ժամանակ համաշխարհային աջակցություն ստանալ Հյուսիսային Կորեայի փախստականներին փրկելու համար, որոնք վերջերս ձերբակալվել էին Չինաստանում, և որոնց պատրաստվում են ուղարկել հայրենիք:
AFP-ի փոխանցմամբ՝ ակտիվիստներն ու Սեուլի օրենսդիրները հայտնում են, որ մոտավորապես 30 հյուսիսկորեացիներ ստիպված են լինելու վերադառնալ հայրենիք` չնայած նրանց շատ խիստ պատիժ է սպասվում այնտեղ:
Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարարությունը հստակորեն չի նշել փախստականների թիվը:
Սակայն Սեուլը Պեկինին կոչ է անում ետ չուղարկել առնվազն տասը փախստականի, ովքեր, ըստ հստակ տվյալների, այս ամիս ձերբակալվել են Չինաստանում: