Դոհայում ընթացող ATP հեղինակավոր մրցաշարի կիսաեզրափակիչում ռուս թենիսիստ Նիկոլայ Դավիդենկոն 2 սեթում (6:3, 6:2) առավելության հասավ աշխարհի առաջին ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալի նկատմամբ և դուրս եկավ եզրափակիչ, որտեղ նրա մրցակիցը կլինի աշխարհի երկրորդ ռակետ, շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը: Մյուս կիսաեզրափակիչում շվեյցարացին 2 սեթում (6:3, 7:6) պարտության էր մատնել ֆրանսիացի Ժո Վիլֆրեդ Ցոնգային: