Ինչպես հաղորդում է Variety կայքը, Մեծ Բրիտանիայում կբեմադրվի «Թիկնապահը» ֆիլմի երաժշտական տարբերակը: Հիշեցնենք, որ այս ֆիլմը մեծ համբավ բերեց մի քանի օր առաջ Լոս Անջելեսում մահացած 48-ամյա երգչուհի Ուիթնի Հյուսթոնին:
Նշվում է, որ այս նախաձեռնությամբ հանդես էին եկել դեռ Հյուսթոնի մահից առաջ: Մյուզիքլում գլխավոր դերը կկատարի «Գրեմմի» մրցանակի դափնեկիր Հիզեր Հիդլին: Մյուզիքլի շնորհանդեսը պետք է կայանար այս տարվա գարնանը, սակայն այն հետաձգվել է մինչև աշուն: Մյուզիքլի ռեժիսորն է Թեա Շերոքը: Այս պահին հայտնի չէ, թե ով է կատարելու տղամարդու գլխավոր դերը, որը ֆիլմում մարմնավորել էր Քևին Քոսթները:












































