Մեքսիկայում սկանդալ է հասունանում: Տեղի ԶԼՄ-ները տարածել են մի ձայնագրություն, ըստ որի` իբր Մեքսիկայի նախագահի քույրն իր շտաբի անդամների հետ քննարկել է ընտրողներին կաշառք բաժանելու հարցը: Ձայնագրությունն, ըստ հեղինակների, կատարվել է Միչոական նահանգի ղեկավարի ընտրությունների ժամանակ, որտեղ Լուիզա Մարիա Կալդերոնը եղել է թեկնածու և պարտվել:
Ընդդիմությունը բողոք է ներկայացրել`մեղադրելով նախագահ Կալդերոնի քրոջը պետական միջոցների հաշվին ընտրակաշառք բաժանելու մեջ:
Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը, իշխող կուսակցությունում, սակայն, հայտարարում են, որ այս մեղադրանքները մտացածին են, իսկ ձայնագրությամբ փորձ է արվում շեղել ընտրողներին առաջիկա նախագահական ընտրություններից, որոնք կայանալու են 2012թ.-ի հուլիսին:








































