Friday, 12 06 2026
12:10
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնեցրել են համաձայնագրի տեքստը. Axios
«Յոթ երգ» Ռուսաստանի մարտահրավերների մասին
11:50
Դատարանը Հարավային Կորեայի նախկին նախագահին դատապարտել է 30 տարվա ազատազրկման՝ ԿԺԴՀ ԱԹՍ-ների ներթափանցման գործով
Մրցույթ՝ Վենետիկի ճարտարապետության 20-րդ միջազգային բիենալեում Հայաստանի տաղավարի հայեցակարգի ընտրության համար
11:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի պաշտոնում Հիլիին փոխարինել է նախկին ՆԳ փոխնախարար Ջարվիսը
Քրեակատարողական հիմնարկներից ոչ մեկում ազատազրկված անձինք ծեծի չեն ենթարկվել. ՔԿԾ-ն հերքում է տարածվող լուրերը
11:10
Ֆրանսիայի և Լիբանանի ԱԳ նախարարները քննարկել են Լիբանանում մարտերի դադարեցման հարցը
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀԱՊՀ հիմնադրամի Երևանի ԳՏՃԱՄ հիմնական դպրոցի տարեվերջյան ամփոփիչ միջոցառմանը
10:50
ԱՄՆ-ն 2 իրանական ԱԹՍ է խոցել Հորմուզի նեղուցում, իսկ Իրանի հարավում պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Երեկվա հորդառատ տեղումները ազդել են ջրային ռեսուրսների վրա
Երևանում խցանումների առաջին և հիմնական պատճառը տնտեսական աճն է․ Ավինյան
10:30
ԱՄՆ-ն կարող է Իրանի հետ համաձայնագիր ստորագրել Ժնևում
Մեր ընդդիմությունն իրավունք ունի ապուշ լինելու․ կարմիր գիծը հատվել է, խիստ պատժվելու են․ Ավինյան
Թևանյանի գործով խուզարկել են Արեգնազ Մանուկյանի բնակարանը
Վերջին տարիներին Երևանի սեփական եկամուտների աճի կտրուկ տեմպ է գրանցվել․ Ավինյանի զեկույցը
10:10
Դոնալդ Թրամփը Ջեյ Քլեյթոնին առաջադրել է Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում
Եթե գազը Ռուսաստանի ձեռքում վերածվի ճնշման լծակի, ապա Հայաստանում «Գազպրոմի» կարգավիճակը կփոխվի
Գնում ենք Ազգային ժողով՝ քննարկելու մեր բյուջեն. Տիգրան Ավինյան
Լարսը բաց է
ՀՀ ընտրություններին ԵՄ արձագանքն աննախադեպ է. հասկացել են՝ պետք է օգնել ոչ միայն բարոյապես
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Էրդողանի կոշտ սպառնալիքը՝ թող ոչ ոք արկածախնդրություն չփնտրի, շատ ծանր գին կվճարեք
08:50
Իրանը հայտարարում է, որ խաղաղության համաձայնագրի տեքստը մեծամասամբ պատրաստ է
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Իլոն Մասկը կդառնա պատմության մեջ առաջին տրիլիոնատերը
Վարչապետը մեկօրյա արձակուրդում է
08:10
Նավթի գները նվազել են – 11/06/26
Ադրբեջանի իշխանությունների և ֆրանսիական արդարադատության «գործարքը չի կայացել»
Սպասվում են տեղումներ

«Թվեր շինող» իշխանությունը տապալել է «Հազարամյակի մարտահրավեր» ծրագիրը

2011 թ. ավարտվում է «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամի ծրագրի իրականացումը Հայաստանում, և դրանից հետո նոր ծրագրի իրականացման հույսերը դեռևս մշուշոտ են: Հիշեցնենք, որ 2009 թ. մարտին ՀՄՀ-ն մասամբ կրճատել էր Հայաստանում իրականացվող ծրագրի ֆինանսավորումը:
Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը, որը նաև եղել է ՀՄՀ հոգաբարձուների խորհրդի անդամ, մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Հայաստանը տապալել է «Հազարամյակի մարտահրավեր» ծրագիրը, ինչը դրսևորվել է մի քանի դրվագներով: Ամենահայտնի դրվագը, ըստ Բարսեղյանի, «Հազարամյակի մարտահրավեր-Հայաստան» ծրագրից մոտ 60 մլն դոլարի կրճատումն էր՝ կապված 2008 թ. մարտի 1-ի դեպքերի, մարդու իրավունքների ոտնահարումների, քաղբանտարկյալների առկայության հետ: «2008-ի մարտի 11-ին կորպորացիայի տնօրեն Դանիլովիչը նախազգուշացրել էր Ռոբերտ Քոչարյանին, որ ժողովրդավարությունից նահանջի պատճառով կարող է ծրագիրը տուժել, ինչին դեռևս պարզ չէ, թե ինչ է պատասխանել Քոչարյանը, և այդ պատասխանը նախագահականում գաղտնի է պահվում: Իհարկե, բանավոր ձևով մի քանի անգամ Քոչարյանն ասաց, թե՝ կրճատում եք կրճատեք, մենք այլ տեղից գումար կգտնենք: Շատ չանցած կորպորացիան կրճատեց գյուղական ճանապարհների կառուցման ֆինանսավորման մի մասը»,- մանրամասնեց Բարսեղյանը:
Տապալման երկրորդ դրվագը, ըստ Բարսեղյանի, ՀՀ կառավարության և հենց «Հազարամյակի մարահրավեր-Հայաստան» ծրագրի կառավարման խորհրդի մեղքով է եղել. «Երկու տարի առաջ, պատճառաբանելով, թե դոլարն իբրև արժեզրկվել է, և շինաշխատանքներն էլ իբրև թանկացել են, կառավարման խորհուրդը կրճատեց շինարարական ծավալները: Ծրագրերից դուրս բերվեցին 6-7 ջրամբարի շինարարությունը, նորոգվող պոմպակայանների թիվը կտրուկ կրճատվեց: Եվ բազմաթիվ քննադատություններին որևէ ողջամիտ պատասխան չտրվեց»:
Լևոն Բարսեղյանը նշեց, որ «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրի տրամադրած գումարով իրականացվել է շատ ավելի պակաս աշխատանք, քան նախատեսված է եղել ծրագրի մեկնարկային փաթեթում: Բարսեղյանի խոսքերով, ակնկալիքները, թե ՀՄՀ ծրագրի իրականացումից հետո գյուղական աղքատությունը 6 տոկոսով կրճատվելու է, այդպես էլ իրականություն չի դառնա, չնայած այն հանգամանքին, որ այդ չափանիշների չափողը Ազգային վիճակագրական ծառայությունն է. «Անընդունելի է նման չափանիշների ուսումնասիրությունը վստահել պետական մարմնին, քանզի իրենք սովոր են շինել թվերն այնպես, ինչպես իրենց պատվիրում են»:
Ըստ Բարսեղյանի, շատ հանդուգն և միամիտ պետք է լինել, որպեսզի նման խայտառակություններից հետո ՀՀ իշխանությունները դիմեն ՀՄՀ-ին՝ խնդրելով նոր մի ծրագրի իրականացմանը մասնակցել. «Ամոթ պիտի լինի, եթե ամերիկյան կողմը հենց այնպես, անտեսելով Հայաստանի ներքին քաղաքական կացության խայտառակությունները, հանկարծ ֆինանսավորի այս կոռումպացված իշխանությունների ևս մեկ ծրագիր»:
«Հազարամյակի մարտահրավեր-Հայաստան» ծրագրում ներքին և որակյալ աուդիտի լուրջ կարիք կա: Բարսեղյանի կարծիքով պետք է ոչ միայն դրսից եկած փորձագետներով, այլ նաև ներսի անկախ փորձագետների մասնակցությամբ իրականացնել հինգ տարվա ընթացքում կատարված ծախսումների մանրակրկիտ աուդիտ և դարձնել հանրության համար առավելագույնս հրապարակային: «Ամբողջ թղթաբանությունը պետք է բացվի` սկսած 200 դրամանոց չեկերից: Ես լրջագույն կասկածներ ունեմ, որ չարաշահումներ են տեղի ունեցել»,- մանրամասնեց Լ. Բարսեղյանը:
2008 թ. մարտի 1-ի դեպքերից հետո ՀՄՀ-ի ծրագրերի իրականացումը ամբողջովին չդադարեցնելու պատճառը, ըստ Բարսեղյանի, այն է, որ Միացյալ Նահանգների «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամը չի ցանկացել իշխանությունների մեղքերի համար ամբողջությամբ պատժել հայ ժողովրդին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում