Այսօր հայտնի է դարձել, որ գիշերային ակումբում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով Մոնակոյի արքայազն Պիեռ Կասիրագին հայտնվել է հիվանդանոցում: Daily Mail-ը գրում է, որ վեճը սկսվել է Մանհեթենի Double Seven գիշերային ակումբում՝ շաբաթ օրը:
Հաղորդվում է, որ վեճը բռնկվել է 24-ամյա արքայզնի ու նրա ընկերների և գիշերային ակումբի սեփականատիրոջ միջև:
Ականատեսներից մեկն ասել է, որ արքայզնը կռվից հետո շատ վատ տեսք է ունեցել, նրա ողջ դեմքն արյունոտ է եղել: Մեկ այլ ականատես հայտնում է, որ թվում էր, թե արքայազնը դեմքի պլաստիկ վիրահատության կարիք է ունենալու:
Վեճը բռնկվել է, երբ արքայազնը իր ընկերների հետ մոտեցել է ակումբի սեփականատիրոջը, ով այդ ժամանակ նստած է եղել հանրահայտ մոդելների հետ: Պիեռն ու ընկերները սկսել են վիրավորել աղջիկներին, ինչն էլ կռվի պատճառ է դարձել։










































