Ռուսաստանը, Չինաստանը և Իրանն այսօր իրենց աջակցությունն են հայտնել Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադին: Reuters-ը գրում է, որ, այնուամենայնիվ, օրեր հետո կայանալիք միջազգային հանդիպումն, ամենայն հավանականությամբ, նոր ճնշում կսահմանի Ասադի համար:
Ասադն այսօր Դամասկոսում հանդիպել է Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյայի հետ, ով վերահաստատել է Մոսկվայի աջակցությունն Ասադի բարեփոխման ծրագրի վերաբերյալ և դեմ է խոսել հակամարտությունում ցանկացած այլ արտաքին միջամտությանը: Այս մասին հաղորդել են Սիրիայի և Ռուսաստանի լրատվական գործակալությունները:
Չինաստանը միևնույն ժամանակ մեղադրել էր արևմտյան երկրներին՝ Սիրիայում քաղաքացիական պատերազմ հրահրելու համար: Ինչպես նաև այսօր Իրանի ռազմանավերը հասել են Սիրիայի ծովային բազա` անտեսելով արդեն մեկ տարի շարունակվող ճգնաժամի վերաբերյալ միջազգային լարվածության ահագնացումը:









































