Thursday, 11 06 2026
Պուտինը Պետդումայի ընտրությունների օր կնշանակի
Հարկադիր կատարողը՝ փոփոխվող աշխարհի առաջնագծում. նշվում է Հարկադիր կատարողների համաշխարհային օրը
Նիկոլ Փաշինյանն «Ուժեղ Հայաստանի» և Սամվել Կարապետյանի դեմ դատական հայցեր է ներկայացրել
Ներկրել է վառելիք և թաքցրել է հարկերը․ ՊԵԿ նախագահը՝ Գագիկ Ծառուկյանի քրգործի մասին
Կոտայքի համայնքային ոստիկանները բացահայտել են խանութից կատարված գողությունը
Մեր ռիսկերը կառավարում ենք, գազի սակագնի հնարավոր փոփոխություն չկա․ ՏԿԵ նախարար
14:10
Կատարը փորձում է համոզել Իրանին նստել բանակցային սեղանի շուրջ. ABC News
Ի՞նչ տեղի կունենա, եթե ՀՀ ում գազի գինը բարձրանա․ ՀԾԿՀ նահագահի պարզաբանումը
2022-ին տեղի է ունեցել ոչ թե ինքնասպանություն, այլ սպանություն. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
«Էթալու եմ Ծառուկյանի մոտ, ․․․ ըլնեմ, թե չեթամ»․ ՀԿԿ-ն հրապարակել է ԲՀԿ համակիրների զրույցը
13:50
Հորդանանի բանակը հայտարարել է իրանական 20 հրթիռ խոցելու մասին
ՌԴ նախագահը հենվում է փաստերի և փաստարկների վրա․ կշարունակենք աշխատել, ոչ մի խնդիր չկա․ Փաշինյան
ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ընդունելության հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է
Ազնիվ կլինեն՝ մանդատները չվերցնեն, այլապես իրենց ընտրակաշառքի գարշահոտը տարածելու են ԱԺ ում․ Փաշինյան
13:30
Բողոքի զանգվածային ցույցեր Ալբանիայում
Բոլոր կաշառակեր դատավորները հատ-հատ բռնվելու են և դատվելու․ վարչապետ
Երևանում սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Գագիկ Ծառուկյանը «ստոյկա» կտա, որ ես իրեն գործարք առաջարկեմ․ վարչապետ
13:10
Կոնգոյում հայտնել են էբոլայով վարակման 635 հաստատված դեպքի մասին
Որ իրենց թափ տան՝ ամենամեծ կտորն ականջն է մնալու և արդեն մնացել է․ վարչապետը՝ օլիգարխների մասին
Կապանի 4 գյուղում մի քանի ժամով կտեղակայվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակը
Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն․ վարչապետ
12:50
Ավստրալիան կմասնակցի Հորմուզի նեղուցում նավարկության անվտանգության ապահովման առաքելությանը
Եթե ՀԱՊԿ անդամները որոշեն ՀՀ-ին հեռացնել, ստիպված կլինենք այդ որոշումն ընդունել ի գիտություն
Գյումրիում կարկուտի հետևանքով ջրալցվել են տներ, անձրևաջրերի կուտակման պատճառով արգելափակվել են ավտոմեքենաներ
Վստահ եմ՝ առանց ընտրակաշառքի՝ եռագլուխներից ոչ մեկը ԱԺ անցելու շեմը չէր հաղթահարի․ վարչապետ
12:30
Թրամփը Կոնգրեսի հանրապետականներին կոչ է արել 350 միլիարդ դոլար հատկացնել Պենտագոնին
«Զվարթնոց» օդանավակայանը մեզ այլևս չի հերիքում․ ավիացիոն ոլորտում մեծ փոփոխություններ են սպասվում
12:20
Ucom-ը գործարկում է uPlay Սինեմա փաթեթը. հարյուրավոր ֆիլմեր՝ մեկ ամսավճարով
Որևէ գաղտնի օրակարգ չունենք․ կողքից մեզ հետևող ցանկացած աչք միայն օգուտ է բերելու․ Փաշինյան

Արթուր Սարուխանյանն իրեն մեղավոր չի համարում

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Արթուր Սարուխանյանն այսօր «Առաջին լրատվական»-ին որոշ մեկնաբանություններ տվեց օրեր առաջ Facebook-ում բնապահպան ակտիվիստների հասցեին հնչեցրած վիրավորանքների «մասով»: Հիշեցնենք, որ վերջինս ի պաշտոնե հրաժարվել էր շաբաթ՝ ոչ աշխատանքային օրը, պատասխանել մեր հարցերին:

«Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը հաղորդագությամբ արձագանքել էր քաղաքապետարանի աշխատակիցներին և համապատասխան մարմիններից պահանջել լուրջ կադրային փոփոխություններ, որպեսզի քաղաքացիներին անտեղի անվանարկող և բացահայտ լկտի վիրավորանքներ տեղացող անձինք ոչ միայն պատասխանատվության ենթարկվեն, այլև մեկընդմիշտ հեռացվեն պետական կառավարման համակարգից:

Այս առնչությամբ Ա. Սարուխանյանը հայտնեց հետևյալը. «Պատասխանատվության ենթարկողը ես չեմ, ուստի այդ առիթով որևէ մեկնաբանություն չեմ կարող անել»: Նաև հավելեց. «Արթուր Սարուխանյան քաղծառայողը, քաղաքապետարանի պաշտոնյան նման արտահայտություններով հանդես չի եկել: Որպես պաշտոնյա նման քննարկում ծավալելու իրավասու չէի: Այդ դեպքում հանդես է եկել շարքային քաղաքացի Արթուր Սարուխանյանը, ում անձը վիրավորել են ամենավերջին, ստոր արտահայտություններով, և կարծում եմ, որ իրեն հարգող յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ուներ պատասխանելու իրեն վիրավորողին»:

Մեր դիտարկմանը, թե վիրավորանքներն ինքն արել է հրապարակային՝ քաղաքապետի պաշտոնական Facebook-յան էջում, նա այսպես արձագանքեց. «Ինձ քաղաքապետի էջում վիրավորել է անանուն, անդեմ ինչ-որ մեկը, եթե հանդես գար, գուցե այլ ընթացք ստանար: Ես ընդամենը պատասխանել եմ անանուն սադրիչի սադրանքին, որն իրեն իրավունք է վերապահել ինձ վիրավորել: Ցավում եմ, որ ներքաշվել եմ այդ սադրանքի մեջ, բայց իրեն հարգող յուրաքանչյուր քաղաքացի կպատասխաներ դրան, որովհետև չճանաչելով մեկին, անվանել էր ստրուկ, պնակալեզ»:

Մեր զրուցակիցը գտնում է, որ Մաշտոցի այգու պահպանման համար պայքարող բնապահպան ակտիվիստների մեջ իրականում կան ազնիվ մղումներով անձնինք, ինչը ողջունում է. «Այլ բան է՝ ես կիսո՞ւմ եմ նրանց տեսակետը, թե՞ ոչ»: Ա. Սարուխանյանն ասաց, որ իր վիրավորանքն ուղղված չի եղել վերջիններիս և ցավում է, որ Հրանտ Տեր-Աբրահամյանն էլ է իրեն վիրավորված համարում:

Վերջում քաղաքապետարանի աշխատակիցը հարց ուղղեց. «Իսկ ինձ վիրավորողը պատրա՞ստ է ինձնից ներողություն խնդրել»:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանից հետաքրքրվեցինք, թե պատասխանատվության չե՞ն ենթարկվելու քաղաքապետարանի այն աշխատակիցները, որոնք անձնական վիրավորանքներ էին արել քաղաքապետ Տարոն Մարգարյանի Facebook-ի էջում: «Ես չեմ մեկնաբանում մի բան, որն իմ անձի հետ կապված չէ»: Թե ով է իրավասու պատասխանել, կարճ կտրեց. «Չեմ կարող ասել»:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Շուշան Սարդարյանն էլ ասաց, որ ինքը տեղյակ չէ, թե ինչ վիրավորանքների մասին է խոսքը և միայն ծանոթանալուց հետո կարող է պատասխանել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում