Հարցումներ անցկացնող պետական կենտրոնն այսօր կանխատեսել է, որ Ռուսաստանի վարչապետ և նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինը կհաղթի մարտին կայանալիք ընտրությունների առաջին փուլում:
Associated press-ը հաղորդում է, որ վարչապետ Պուտինը հույս ունի հաստատապես հաղթել մարտի 4-ին կայանալիք ընտրություններում` ի հեճուկս իր դեմ ուղղված բողոքի շարժումի, որը ներկայացնում է նրան որպես բռնապետ առաջնորդ, ով ղեկավարում է կաշառված քաղաքական համակարգի միջոցով:
Կանխատեսվում է, որ Պուտինը կհաղթի ձայների 58.6 տոկոսով: Այս կանխատեսումներն արել է Ռուսաստանի հանրային կարծիքի հետազոտական կենտրոնը, որը մինչ այժմ ընտրությունների կանխատեսումներում երբեք չի սխալվել:







































