«Ազատ դեմոկրատներ» կուսակցության համագումարը ամենայն հավանականությամբ տեղի կունենա մարտ ամսի առաջին շաբաթվա ընթացքում:
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով կուսակցությունում արդեն իսկ պատրաստվում են առաջիկա համագումարին, կատարվում են կազմակերպչական աշխատանքներ:
Հիշեցնենք, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ կուսակցության համագումարը տեղի կունենա մարտի 2-10-ն ընկած ժամանակահատվածում:
Ի դեպ, «Առաջին լրատվալան»-ի մեկ այլ տեղեկություններով՝ մարտի 2-ին էլ կայանալու է «Ժառանգություն» կուսակցության համագումարը:







































