Այս պահին Մաշտոցի պուրակի պաշտպաններին է միացել ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը: Ոստիկանները Անահիտ Բախշյանին քիչ խորհուրդ են տալիս հորդորել ցուցարարներին հետևել ոստիկանների ցուցումներին: «Իսկ մենք չենք ասում հավաք մի արեք, պարզապես հորդորում ենք դուրս գալ այդ կրպակից: Հասեք Ձեր լավ, բարի նպատակին, բայց օրենք մի խախտեք: Ոչ մի ոստիկան ձեր գաղափարին դեմ չի գնում, բայց հարգեք օրենքները…»,-ասում են ոստիկանները:
Անահիտ Բախշյանն էլ նշում է, որ «երեխաները» անօրինականություն չեն անում, պարզապես իրազեկում են իշխանություններին տեղի ունեցող անօրինականությունների մասին. «Եթե իրենք այսքան աղմուկ չբարձրացնեին, այն պեմզաբլոկից շինությունները չէին քանդի…»:











































