Tuesday, 16 06 2026
Իսրայելի «ոսկեդարը փորձության է ենթարկվում»
Համագործակցության նոր հեռանկարներ՝ Լոնդոնի «Sotheby’s» աճուրդային տան հետ
ՄԻՊ-ի և ԱՆ-ի համագործակցության արդյունքում կազմակերպվել է Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձի բուժօգնությունը
Հայտնի են Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի հաղթողները
Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները
«Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիան ստացել է գրեթե 250 հայտ՝ աշխարհի ավելի քան 38 երկրից
Ծաղկաձորի ճոպանուղու հողամասն այլևս ՀԱՕԿ-ինը չէ
Երևանում անցկացվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Եվրոպայի խմբի հանդիպումը
Հայաստանը ներկայացվել է National Geographic Italia-ի մայիսյան համարում
Պապիկյանը Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի ցուցադրական պարապմունքից տեսանյութ է հրապարակել
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
Գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
Միջուկային զենքից Իրանի դեկլարատիվ հրաժարումը Իսրայելին չի հետաքրքրում. մեզ պետք են ռեալ քայլեր
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով

Որ չլինեն նոր զոհեր

ԵԿՄ համագումարը Հայաստանում կարծես թե փոքր-ինչ արարողակարգային ստացվեց: Սերժ Սարգսյանը ելույթ ունեցավ, ԵԿՄ-ն էլ հայտարարեց նրան սատարելու, նրա կողքին լինելու մասին: Որևէ նոր բան այստեղ չկա: ԵԿՄ-ն միշտ էլ եղել է Հայաստանի գործող իշխանությունների կողքին, իշխանությունների մեջ, ԵԿՄ-ն եղել է իշխանություն: Եվ այստեղ կա մի մեծ խնդիր, որն ունի օբյեկտիվ ու սուբյեկտիվ հիմքեր, սակայն որը հանդիսանում է Հայաստանում համակարգային, արժեհամակարգային, մտածողության վերափոխումների էական արգելքներից մեկը: Բանն այն է, որ ԵԿՄ միջոցով Հայաստանը փաստացի ունի դե յուրե քաղաքացիականացված, իսկ դե ֆակտո պատերազմական բնույթի իշխանություն, որովհետև իշխանության մեջ բավական մեծ ներկայացվածություն և քաղաքական ազդեցիկության առումով զգալի դերակատարում ունի Երկրապահ կամավորականների միությունը:

Այն, որ այդ միությունն իր մտածողությամբ և պատկերացումներով բավական ռազմատենչ է, ունի օբյեկտիվ հիմքեր՝ ԵԿՄ-ն պատերազմ տեսած մարդկանց միավորում է, իսկ այդ պատերազմից ընդամենը 17-18 տարի է անցել: Բայց հենց դրա համար էլ անկախ Հայաստանի քաղաքացիական իշխանությունը ձևավորելիս անհրաժեշտ էր ոչ թե ակտիվորեն ներգրավվել ԵԿՄ-ին, այլ սահմանել քաղաքական-քաղաքացիական կյանքին պատերազմ տեսած մարդկանց մասնակցությունը կանոնակարգող ֆիլտրացիոն համակարգ: Դրա շնորհիվ հնարավոր կլիներ ապահովել քաղաքական-քաղաքացիական կյանքի ապառազմականացում խաղաղ պայմաններում, ինչը շատ կարևոր է նախ և առաջ հասարակություն-պետություն կամ հասարակություն-իշխանություն փոխհարաբերության համար:

Բանն այն է, որ երբ իշխանությունը ներծծված է ռազմական ոգով և պատկերացումներով, ու դրանք բացարձակապես չեն ֆիլտրվում իշխանության «մուտքի» մոտ, ապա այդ ռազմական պատկերացումները սկսում են իշխել իշխանության ամենաքաղաքացիական գործողություններում անգամ, և արդյունքում՝ խաղաղ պայմաններում, ճակատային թշնամու բացակայության, ճակատի բացակայության պայմաններում, ճակատային գիծը սկսում է անցնել այսպես ասած ռազմականացված իշխանության և հասարակության միջով: Հայաստանի անկախության տարիներին ընթացքը հենց այդ ճակատային գծի պատմությունն է, որի առաջին զոհերն էլ եղան մարտի 1-ին, բայց կարող էին լինել նաև ավելի շուտ:

Այսօր, ԵԿՄ մասին խոսելիս, պետք է նախ և առաջ հենց այդ հիմնարար խնդիրներին անդրադառնալ, մտածել այդ ֆիլտրացիոն մեխանիզմների մասին, թեկուզ ուշացումով, բայց նորանոր բախումներից և, Աստված մի արասցե, նոր զոհերից խուսափելու համար: Հայաստանում ԵԿՄ-ն չպետք է լինի արարողակարգի սուբյեկտ: Այն պետք է դառնա հանրային դիսկուրսի կարևոր մաս՝ որպես անկախության ընթացքի առանցքային երևույթ և որպես քաղաքական-քաղաքացիական շինարարության էական բացթողում:

Երկրապահները Հայաստանում պետք է լինեն հարգված շերտ, իսկ պետությունը պետք է իր պարտքը համարի նրանց սոցիալական ապահովության խնդիրը լուծելը, բայց քաղաքական-քաղաքացիական կյանքում իրենց մասնակցության առումով նրանք պետք է անցնեն ֆիլտրացիոն համակարգով: Դա անհրաժեշտ է բոլորին, այդ թվում՝ և երկրապահներին, որպեսզի քաղաքական և քաղաքացիական հարթության մեջ ռազմականացված պատկերացումներով հայտնվելու պատճառով նրանք հանրության համար չդառնան հրեշ, չդառնան հարստահարող, չդառնան ընտրակեղծարար, չդառնան օլիգարխ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում