Saturday, 06 06 2026
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին
Ստեփանավանում սահմանվել է արտակարգ ռեժիմ
18:50
Ֆինլանդիան հունիսի 6-ին մի քանի ժամով սահմանափակել է թռիչքները երկրի հարավ-արևելյան մասում
Ձերբակալվել է 194 անձ՝ ընտրական հանցագործությունների դեպքերով
18:30
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով
Վարժական հավաքից խուսափելը պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ. դատախազություն
Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելի հարվածները խաթարում են հրադադարի ջանքերը
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն Արտաշատի 100-ից ավելի ընտրողի 100.000-500.000 ՀՀ դրամ ընտրակաշառք է տվել․ ՔԿ
17:50
ԱՄՆ-ն և Իրանը Պարսից ծոցում կրկին փոխանակվել են հարվածներով
Նոր թվային լուծում` տրանսպորտային համակարգում
17:30
Հռոմի Պապ Լևոն XIV-ը սկսել է իր առաջին առաքելական ճանապարհորդությունը դեպի Իսպանիա
17:20
Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար
Ռուս միլիարդատերերի ընդհանուր կարողությունը աճել է 22 մլրդով
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:50
Վեց երկիր վտանգի տակ է «Դատաստանի օրվա սառցադաշտի» հալման պատճառով. Daily Express
​«Գող Բջե»-ն հրահանգել է «Տեցիկ»-ին պատժել «Գոջո»-ին. քրեական հեղինակությունները ձերբակալվել են

Սերժ Սարգսյանի երկու պատգամները

ԵԿՄ համագումարում Սերժ Սարգսյանի ելույթը, թերևս, պարունակում էր երկու հիմնական պատգամ: Առաջինը՝ այն, որ նա փորձում էր «Երկրապահ»-ին դարձնել իր գլխավոր հենարաններից մեկը առաջիկա նախընտրական պայքարում: Այս փորձը հատկապես ուշագրավ է դառնում ԲՀԿ-ի հետ հնարավոր մրցակցության ֆոնին, առավել ևս՝ նկատի ունենալով այն, որ «Բարգավաճ Հայաստանը» կարծես թե ավելի է հայտնվում Ռոբերտ Քոչարյանի ծիրում՝ ի դեմս Վարդան Օսկանյանի անդամակցության: Այդ պարագայում Սերժ Սարգսյանի համար «Երկրապահը» դառնում է առավել քան կարևոր՝ նկատի ունենալով այն, որ Ռոբերտ Քոչարյանն իր հիմնական շեշտադրումներից մեկը կատարում է նաև հասարակական-քաղաքական կյանքի հենց այդ սեգմենտի վրա: Այլ կերպ ասած՝ Սերժ Սարգսյանը փորձում է «Երկրապահը» պահել իր քաղաքական և նույնիսկ անձնական ծիրում, ինչով էլ, ըստ էության, պայմանավորված էր նրա մտերմական դիմելաձևը՝ «տղերք ջան», որը, ընդ որում, ելույթի ընթացքում կրկնվեց երեք անգամ:

Այդպիսով Սերժ Սարգսյանը փորձ է անում ոչ միայն քաղաքական գործընկերությունը երաշխավորել, այլ նաև անձնական մտերմությունը, որպեսզի երկրապահները նաև այդ առումով կաշկանդված լինեն նրա դեմ հնարավոր որևէ սեպարատ գործողությունից: Իսկ եթե Ռոբերտ Քոչարյանը մտնում է խաղի մեջ, թեկուզ անուղղակի, ապա կասկած չկա, որ նա, որպես իր գործիքներից կամ զենքերից մեկը, փորձելու է կիրառել ԵԿՄ գործոնը՝ դրանով նշանակալից, էական ճնշում բանեցնելով Սերժ Սարգսյանի վրա: Ի վերջո, պետք չէ մոռանալ, որ 1998 թվականի ներիշխանական հեղաշրջմանը« ժամանակ էական դեր խաղաց նաև հենց այդ գործոնի խաղարկումը: Այդ ամենը նկատի առնելով էլ, թերևս, Սերժ Սարգսյանը փորձեց հնարավորինս ընդգծված ձևով ցույց տալ իր ազդեցությունը ԵԿՄ վրա՝ միևնույն ժամանակ ձգտելով նաև այդ ազդեցությունը ներկայացնել ոչ թե որպես պարտադրանք, այլ որպես մարդկային ջերմ և փոխադարձ հարգանքի գրավական:

Հաջորդ պատգամը ուղղված էր թերևս հասարակությանը՝ հասարակություն-բանակ վերջին շրջանի զարգացումների համատեքստում: Բանն այն է, որ Սարգսյանը բավական հաճախ էր հիշատակում այն, որ հայկական բանակը կազմավորվել է ԵԿՄ հիմքի վրա, ԵԿՄ ջանքերով, որ երկրապահն է այդ բանակի ակունքը: Այսինքն՝ նա կարծես թե հասարակական քննադատությունից պաշտպանվելու համար դիմում էր «Երկրապահ»-ի աջակցությանը՝ առաջարկելով գալ և իր հետ միասին պաշտպանվել հասարակական քննադատությունից: Այլ կերպ ասած՝ Սերժ Սարգսյանի ելույթում կարծես թե նկատվում էր ջանք՝ «Երկրապահ» հասկացության բարոյական ասպեկտները, որ մեր հասարակության մեջ ունեն յուրօրինակ հարգալից ընկալում, կիրառել բանակում առկա իրավիճակի վերաբերյալ հասարակական խիստ քննադատությունից իշխանությանը և մասնավորապես իրեն պաշտպանելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում