ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում դժվարացավ պատասխանել՝ դիտարկո՞ւմ է արդյոք կրկին պատգամավորական աշխատանքի անցնելու հնարավորությունը:
«Դեռ քննարկումներ չեն եղել, և վերջնական որոշում կայացված չի: Ես ինքս քաղաքական ուժի ներկայացուցիչ եմ (ՀՀԿ խորհրդի անդամ է.- 1in.am) և իմ գործունեությունը ծավալելու եմ քաղաքական ուժի տրամաբանության շրջանակներում: Այսինքն՝ ինչպիսի որոշում կայացվի, այդ որոշման շրջանակներում ես իմ գործունեությունը կծավալեմ»,- ասաց Ա. Հարությունյանը՝ հիշեցնելով, որ 2 անգամ ԱԺ պատգամավոր է ընտրվել մեծամասնական կարգով և նույն ընտրատարածքից:







































