Վերջին օրերին Ֆեյսբուքում ծավալված մահացու կրքերից հետո այսպես կոչված «Ադրբեջանական ֆիլմերի փառատոն»ի կազմակերպիչները որոշել են հետաձգել նոյեմբերի 2-ին նախատեսվող իրենց միջոցառումը:
Տեղեկացնենք, որ շաբաթ օրը հիշյալ սոցիալական ցանցում ստեղծվել էր համանուն միջոցառում (event), որի հրավերներն ուղարկվել էին մի քանի հարյուր մարդու: Այս փաստը հարուցել էր տասնյակ հայ ֆեյսբուքցիների վրդովմունքն ու զայրույթը, որոնք անթաքույց կերպով սպառնում էին տապալել կինոդիտումը, իսկ ոմանք` նաև ֆիզիկակական հաշվեհարդար տեսնել կազմակերպիչների հետ: Զուգահեռ բացվել էր նաև հակառակորդների էջը:
Այս ամենից հետո իրադարձության կազմակերպիչ Գեորգի Վանյանը հավանաբար որոշել է խուսափել հետագա բարդություններից և իրենց կայքում փոխել է միջոցառման կարգավիճակը` դարձնելով «հետաձգված»: