Երեկ Մաշտոցի այգում տեղի ունեցող նստացույցի մասնակիցներին, շատ այլ մարդկանց թվում, այցելել են մեր քաղաքի հայտնի մարդիկ՝ Հովհաննես (Հովո ) Ազոյանը, Հայկ (Հայկո) Մարությանը, Անահիտ Բախշյանը, Նվեր Մնացականյանը, Արթուր Կիրակոսյանը, Աշոտ Ադամյանը, Երվանդ Մանարյանը։
Նրանք իրենց վրդովմունքն են արտահայտել քաղաքապետարանի որոշման դեմ՝ այդպիսով իսկ աջակցելով ակցիայի մասնակիցներին։
Հովհաննես (Հովո) Ազոյան. «Եթե չես տնկում ծառ, գոնե մի ոչնչացրու, դա վերադառնալու է այն մարդկանց, ովքեր անում են այս ոճրագործությունը ծառերի նկատմամբ…»:
Հայկ (Հայկո) Մարության. «Ես շատ պարզ մի բան եմ ասում, դուք որտե՞ղ եք տանում ձեր երեխաներին զբոսնելու, ասում են հենց այս այգին, որովհետև իրոք միակն է մնացել… Կարելի է յուրաքանչյուր տարածք չբարեկարգել, հետո ինչ ուզել այնտեղ կառուցել, փաստացի բարեկարգված չի, եկեք բարեկարգենք»:
Մաշտոցի պուրակ այցելած մտավորականներն իրենց վրդովմունքն են արտահայտել քաղաքապետարանի որոշման դեմ՝ այդպիսով իսկ աջակցելով ակցիայի մասնակիցներին։









































