Սենեգալի մայրաքաղաք Դակարում բազմությունը ցրելու համար ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ, որը հավաքվել էր մզկիթի մոտ: Այս մասին տեղեկացնում է Associated Press-ը:
Սա տեղի է ունեցել նախագահական ընտրությունները սկսվելուց մեկ շաբաթ առաջ: Իրադրությունը սրվել է, երբ արմատական տրամադրված երիտասարդությունը սկսել է ոստիկանների վրա քար նետել: Ոստիկաններն էլ, ի պատասխան` արցունքաբեր գազ են կիրառել:
Հարյուրավոր մարդիկ մզկիթի մոտ հավաքվել էին այն ժամանակ, երբ հոգևոր առաջնորդներն այնտեղ քննարկում էին ուրբաթ օրը տեղի ունեցած միջադեպը, երբ ոստիկանությունը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ էր կիրառել:
Սենեգալում նախագահական ընտրությունների նախօրեին, արդեն հինգերորդ օրն է, չեն դադարում բողոքի ակցիաները:
Փորձագետները կանխատեսում են, որ գործող նախագահ Աբդուլահ Վադի հաղթանակի դեպքում հնարավոր է` երկրով մեկ տարածվի անկարգությունների ալիքը:








































