2010 թ. II եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ կենդանական ծագման գյուղատնտեսական մթերքի արտադրության ծավալները, բացառությամբ ձվի, նվազել են: Այսպես, 2010 թ. II եռամսյակում իրացվել է 21.2 հազ. տոննա կենդանի քաշով միս, ինչը 20.6%-ով պակաս է 2009 թ. համապատասխան ժամանակաշրջանի ցուցանիշից, կաթի արտադրության ծավալը նվազել է 2.0%-ով և կազմել 234.5 հազ. տոննա: Դրան զուգահեռ ձվի արտադրության ծավալն ավելացել է 29.8%-ով և կազմել 229.7 մլն հատ: