Հյուսիսային Կորեայից մի սպա այսօր ասել է, որ իր երկիրն անողոք հարձակում կսկսի Հարավային Կորեայի դեմ, եթե վերջինս իրենց սահմանի մոտակայքում անցկացնի ծրագրված զինված զորավարժությունները:
Associated Press-ը գրում է, որ Հյուսիսային Կորեայի անվտանգության ուժերի սպա Սին Չոլ Ունգն ասել է, որ Հյուսիսային Կորեան պատերազմ չի ուզում, բայց իր ժողովուրդը միշտ պատրաստ է «իր արյունը տալ` պաշտպանելու համար իրենց տարածքները»:
Սինն ասել է, որ իրենք հետևում են Հարավային Կորեայի բոլոր քայլերին, և եթե Հարավային Կորեան ինչ-որ սխալ քայլ անի, ապա Հյուսիսային Կորեան կպատասխանի «անողոք» հարձակումով:
Հարավային Կորեան պատրաստվում է երկուշաբթի օրն անցկացնել մեկօրյա հրետանային զորավարժություններ: Հարավային Կորեայի բանակի գլխավոր շտաբի պետը, սակայն, ասել է, որ իրենք Հյուսիսային Կորեային տեղեկացրել են զորավարժությունների մասին:









































