Ինչպես հաղորդում է РИА Новсти գործակալությունը` կիրակի օրը Աթենքում և այլ հունական քաղաքներում բողոքի ցույցեր են անցկացվում ԵՄ վարկատուների հետ բանակցությունների կապակցությամբ:
ADEDY և GSEE պետական ու մասնավոր արհմիութենական միությունները հազարավոր կողմնակիցներ են հավաքել Սինտագմա հրապարակում` խորհրդարանի շենքի առջև:
Այս նույն հրապարակում նախատեսում են ելույթ ունենալ նաև ձախակողմյան ուժերի արհմիությունները:
Երկրում խոշոր GSEE արհմիության ղեկավար Յանիս Պանագոպուլոսն աշխատակիցներին կոչ է արել մասնակցել զանգվածային բողոքի ցույցերին և «պաշտպանել սահմանադրությունն ու դեմոկրատիան»:
Արհմիությունները հակասահմանադրական են համարում թոշակների և աշխատավարձերի կրճատումը` միջազգային օգնություն ստանալու համար:








































