Ինչպես հաղորդում են Ճապոնիայի տեղական ԶԼՄ-ները կայսրը բավականին արագ է վերականգնվում շաբաթ օրվա` սրտի վիրահատությունից հետո:
Տոկիոյի հիվանդանոցում գտնվող 78-ամյա կայսրն արդեն բժիշկներից հարցնում է, թե երբ ինքը կարող է ընթերցել:
Միապետին այցելել է կինը` կայսրուհի Միտոիկոն:
Ճապոնիայի վարչապետը հայտարարել է, որ ինքը շատ ուրախ է վիրահատության բարենպաստ ավարտի կապակցությամբ:
Բժիշկները նախատեսում են կայսրին հիվանդանոցից դուրս գրել երկու-երեք շաբաթ հետո:












































