Friday, 26 04 2024
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Անակնկալ ռեկորդներ խոշոր հարկատուների ցանկում
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ

Անեծքը կարող է մեղմ թվալ, եթե…

Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հապին հայտարարել է, որ արտագաղթը Հայաստանի համար կարող է ունենալ թե՛ դրական արդյունք, թե՛ նաև հանդիսանալ անեծք՝ ուղեղների արտահոսքի տեսանկյունից:

Միջազգային կազմակերպության ներկայացուցչի համար իհարկե դժվար է այդօրինակ ռազմավարական, նրբանկատ հարցերում իրերը միարժեքորեն իրենց անուններով կոչել և հարկ է պահել հավասարակշռությունը, դիվանագիտական նրբանկատությունը: ՀԲ Երևանի գրասենյակի ղեկավարը փորձել է հենց դա էլ անել, իսկ մենք` հայաստանցիներս, ինքներս պետք է գնահատենք՝ արտագաղթը անե՞ծք է, թե՞ արդյունավետության միջոց: Արտագաղթը Հայաստանի համար ներկայումս սպառնալիք է, ազգային անվտանգության սպառնալիք, ընդ որում` ոչ միայն ուղեղների արտահոսքի առումով: Հայաստանում ներկայումս ուղեղների արտահոսքի խնդիր չէ: Ուր էր, որ արտագաղթի խնդիրը հենց այդպիսին լիներ:

Իրականում խնդիրն ամենևին այդպիսին չէ, քանի որ Հայաստանում ուղղակիորեն առաջանում է մարդկանց ֆիզիկական բացակայության խնդիր, այսինքն` արտահոսում է բնակչությունը, բոլոր կատեգորիաներից, այսինքն` մեր բնակավայրերում ոչ թե մասնագետներ չկան, այլ արդեն ուղղակի բնակվող մարդ չի մնում:

Եթե խնդիրը լիներ միայն ուղեղների արտահոսքը, ապա հնարավոր կլիներ մեկ-երկու ուղեղ գոնե պահել, նրանց փայփայել, այսպես ասած` դրախտային պայմաններ ստեղծել նրանց համար, և նրանք կպահեին երեք միլիոնանոց փոքր հանրապետությունը: Բայց այսօր այդ հանրապետությունն ինքնին դատարկվում է, որքան էլ որ պաշտոնական վիճակագրությունը փորձի գլուխը ջայլամի պես հողի մեջ մտցնել և մարդկանց հաշվել: Եվ թող ցինիկ չհնչի, սակայն պաշտոնական վիճակագրության տվյալներին երբ որ նայում ենք, ապա տպավորություն է ստացվում, որ իսկապես հենց հողի մեջ մտցրած էլ հաշվում են և ստանում նման թվեր: Իրականում սա շատ լուրջ խնդիր է, և ներկայումս պետք է լինի Հայաստանի հասարակական-քաղաքական օրակարգի թիվ մեկ հարցը: Ընդ որում` այն պետք է ճանաչվի որպես այդպիսին, այսինքն` օրակարգային այդ հարցը պետք է հենց լինի հասարակական պայմանագրի պես մի բան, երբ բոլորը՝ հանրությունն ու քաղաքական ուժերը պայմանավորվում են քննարկել խնդիրը և գտնել լուծումներ: Այստեղ իրավիճակը հետաքրքիր է:

Արտագաղթը սովորաբար հետևանքն է, ոչ թե պատճառը: Այսինքն` երկրում կան խնդիրներ, կան պատճառներ, որոնք մղում են մարդկանց արտագաղթի: Իսկ նման դեպքերում, այսպես ասած` հանրայնորեն ընդունված մեթոդաբանությամբ, խորհուրդ է տրվում պատճառը քննարկել, ոչ թե հետևանքը, որպեսզի հետևանքի կրկնություն չլինի: Սակայն արտագաղթի պարագայում իրավիճակը երևի թե փոքր-ինչ այլ է, և այստեղ կարելի է քննարկել հետևանքը` պատճառներին հանգելու համար: Բանն այն է, որ արտագաղթի պատճառները Հայաստանում բազմազան են: Շատ դժվար է ասել, թե մարդիկ կոնկրետ այս կամ այն պատճառի համար են հեռանում: Մարդիկ հեռանում են սոցիալական անարդարության համար, մարդիկ հեռանում են իրավական անարդարության համար, մարդիկ հեռանում են մշակութային դեգրադացիայի համար, հեռանում են մրցակցության բացակայության և ստեղծագործական ազատությունների միջավայրի բացակայության համար, մարդիկ հեռանում են պարզապես հոգեպես չդիմանալով հայաստանյան իրավիճակին, ամենաթողությանը, անտարբերությանը, զոռբայությանն ու ուժն է ծնում իրավունք սկզբունքի առաջացրած անպատժելիությանը:

Պարզելու համար, թե այս պատճառներից որն է գերակա, պետք է իրականացնել համապարփակ սոցիոլոգիական հետազոտություն, հասկանալ արտագաղթի կառուցվածքը, հասկանալ, թե որտեղից է պետք սկսել դրա դեմ պայքարը, առաջին հերթին որ ուղղությամբ է պետք ձեռնարկել անհապաղ միջոցառումներ: Երբ մենք հանրայնորեն կոնսենսուսի գանք արտագաղթի պատճառների կառուցվածքի շուրջ, ապա թերևս կարող ենք նաև հստակորեն ձևակերպել մեր հասարակական-քաղաքական կյանքի օրակարգի մյուս կետերը, որոնք արդեն ընդունելի և ճանաչելի կլինեն ինքնաբերաբար: Այսինքն` թող տարօրինակ չհնչի, սակայն արտագաղթ երևույթի մեջ մեզ համար արդյունավետ կարող են լինել ոչ միայն տրանսֆերտները, որոնք գոնե օգնում են Հայաստանի տնտեսությանը շնչել մի քիչ և թույլ են տալիս Հայաստանը փրկել սնանկությունից, այլ նաև արտագաղթը, այսպես ասած, արդյունավետ կարող է լինել նաև հանրային համախմբվածության տեսակետից, դառնալով հասարակական-քաղաքական օրակարգի ճառագայթող ելակետ:

Գուցե տարօրինակ է, բայց եթե մեր միտքն ու կամքը պետք է համախմբվի գոնե այդ սպառնալիքի պարագայում, ապա թող լինի այդպես, եթե պետք է դրա գնով կանխենք կործանարար ընթացքը: Ի վերջո, հայտնի բան է, որ ազգին, ժողովրդին, հասարակությանը միավորում է պատերազմը, արտաքին սպառնալիքը: Արտագաղթը այդ առումով ոչ պակաս պատերազմ է կամ սպառնալիք, որը հանգեցնելու է նաև պատերազմի, երբ մենք թուլանանք վերջնականապես: Դրա համար էլ գուցե չարժե համախմբվելու համար սպասել պատերազմի, այլ արժե գուցե համախմբվել արդեն այժմ, որ արտագաղթ երևույթը պատերազմի չհանգեցնի: Բանն այն է, որ այդ դեպքում արդեն անեծք բնորոշումը կարող է շատ մեղմ հնչել այն հետևանքների համեմատ, որ կարող են լինել Հայաստանի համար: Եվ, մեծ հաշվով, արդեն բացարձակապես հետաքրքիր չէ, թե ինչ հետևանքներ կարող է կրել մեր հակառակորդը կամ թշնամին, որովհետև դա մեզ համար չի կարող մխիթարություն լինել: Թշնամու հետ «ընկերովի» կործանումը «հարսանիք» չէ, որովհետև մեզ համար թանկ է մեր պետության ճակատագիրը, մեզ համար թանկ է մեր հայրենիքը, ու մենք մտածում ենք մեր պետության և հայրենիքի անվտանգության համար: Հետևաբար, մենք չպետք է թույլ տանք, որ բանը հասնի պատերազմին, որ մեր թուլացումը հասցնի պատերազմի:

Ուրեմն, անհրաժեշտ է իսկապես ձեռնամուխ լինել այդ հարցերի լրջագույն քննարկմանը, առավել ևս, որ ներկայումս դրա համար նպաստավոր ֆոն է նախընտրական շրջանը: Թեև, համենայնդեպս մինչև այժմ դատելով այդ շրջանի անմիջական մասնակից սուբյեկտների զգալի մասի պահվածքից, պետք է թերևս ցավով արձանագրել, որ նրանք ավելի շատ ոչ թե այդօրինակ քննարկումների, այլ ներքին ինտրիգների, «ռազբորկաների» և քաղաքական առևտուրների են պատրաստ: Եվ մեկ էլ պատրաստ են հասարակության աչքերին քարոզչական հերթական փոշին անխնա փչելուն, շարունակելով չնկատելու տալ, թե ինչպես է այդ ամենի հետևանքով փոշիանում հասարակությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում