Բրիտանացի ուսանողն ուրբաթ օրը դատապարտվել է 8 ամիս ազատազրկման այն բանից հետո, երբ կարևոր տեղեկատվություն էր գողացել Facebook-ի ներքին ցանցից:
Associated Press-ը գրում է, որ դատախազները հայտնում են, թե սա սոցիալական ցանցերի նկատմամբ գործած ամենալուրջ ցանցահենային հարձակումն էր, որի վերաբերյալ երբևէ դատական հետաքննություն է իրականացվել Բրիտանիայում:
Դատախազ Սանդիպ Պատելն ասել է, որ 26-ամյա Գլեն Մանգհամը սոցիալական ցանցի վրա հարձակում է գործել իր ննջասենյակից և գողացել է «չափազանց արժեքավոր» տեղեկատվություն:
Դատախազն ասել է, որ տղան գործել է վճռականությամբ, խելամտությամբ և արդյունքի է հասել բարդ հաշվարկների միջոցով:







































