Փետրվարի 17-ին` ժամը 08.45-ին, ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները բերման են ենթարկել 1986թ. ծնված Հովնան Ավագյանին՝ իր կողմից վարած «ՌԱՖ-2203» մակնիշի ավտոմեքենայով, որի ուղևորասրահում հայտնաբերվել է 2 խմ փայտանյութ:
Պարզվել է, որ նա ծառերը ապօրինի հատել էր գիշերը, ժամը 2-ի սահմաններում, Դսեղ-Մարց ճանապարհից:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հաղորդում են, որ կատարվում է հետաքննություն:












































