Ըստ 2010 թ. տվյալների Մեքսիկայի Սյուդադ Հուարես քաղաքը ճանաչվել է աշխարհի ամենակրիմինալ քաղաք, որտեղ սպանությունների թիվը կազմել է տարեկան 3.1 հազար:
Սակայն Մեքսիկայի նախագահ Ֆելիպե Կալդերոնը հայտարարել է, որ իշխանություններին հաջողվել է նվազեցնել սպանությունների թիվը 57%-ով` անվտանգության ապահովման «Մենք միասին ենք. Խուարես» ծրագրի շնորհիվ, որն արդեն երկու տարի է, ինչ գործում է:
Ծրագրի իրագործման համար ծախսվել է ավելի քան 400 մլն դոլար, այն ուղղված է քաղաքի հասարակական կապերի վերականգնմանը: Ծրագրի շրջանակներում ստեղծվել են նոր աշխատատեղեր, ուսանողներին հատկացվել են կրթաթոշակներ, բարելավվել է առողջապահության և կրթության համակարգը:
korrespondent.net-ը տեղեկացնում է, որ 2011 թ. Մեքսիկայում սպանությունների թիվը կազմել է 12,182 հազար մարդ, ինչը 5.2%-ով ավելի է 2010 թ. գրանցված ցուցանիշից (11.583 հազար):











































