Փետրվարի 17-ին` ժամը 13.00-ին, ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները բերման են ենթարկել 1977թ. ծնված Սուրեն Վարոսյանին:
Պարզվել է, որ նա փետրվարի 1-ին` ժամը 07.00-ի սահմաններում, Սանահին-Սարահարթ թաղամասում գտնվող թիվ 12 դպրոցի մոտից գողացել է երթևեկության արագությունը սահմանափակող ճանապարհային երթևեկության նշանը:
Գողոնն առգրավված է: «Առաջին լրատվական»-ին ոստիկանությունից հայտնում են, որ կատարվում է հետաքննություն:







































