Մաշտոցի այգում արդեն 8-րդ օրն է, ինչ շարունակվում է նստացույցը:
Մաշտոցի պուրակի պահապանները հաղորդագրություն են տարածել, որը ստորև ներկայացնում ենք.
«Հայաստանցիներ և ո’չ միայն, միացե’ք մեր անժամկետ նստացույցին հանուն այգու, կանաչ տարածքների, Երևանի և արժանապատիվ քաղաքացու իրավունքների փրկության: Մնալու ենք այնքան, մինչև ազատագրենք հանրային այգին մասնավոր կառուցապատումից:
Այս պահին այգում գնում է բարեկարգման աշխատանքներ, որը լիազորված է քաղաքապետարանին, սակայն իրականացվում է այգու ակտիվիստների կողմից:
Միացե’ք Ձեր բահերով, սառույցից ազատագրում ենք այգին….»:
Տեր Կյուրեղ քահանա Տալյանը, ով սատարում է բնապահպաններին, կոչ է անում պահպանել այգին և հանրային կանաչ տարածքները:
Մաշտոցի պուրակի պահապանները կոչ են անում լրատվամիջոցներին աջակցել և զորակցել այգուն:











































