«ժողովուրդ»-ի ձեռքի տակ են հայտնվել փաստաթղթեր, որոնցից տեղեկացել է, որ «Սթար» սուպերմարկետների ցանցն իրեն տարբեր ապրանքներ մատակարարող արտադրողների և անհատ ձեռներեցների համար պատրաստել է նոր պայմանագրեր:
«Ըստ նոր փաստաթղթի՝ նախատեսվում են բազմաթիվ հավելյալ վճարներ, ինչը կարող է հանգեցնել փոքր շրջանառություն ունեցող արտադրողների դուրս մղմանը շուկայից: Պայմանագրի կետերից մեկն այն է, որ «Սթար»-ի յուրաքանչյուր խանութում ապրանքի վաճառքի տեղ ունենալու համար մատակարարը պետք է վճարի տարեկան 50.000 դրամ (նաև 10.000 դրամ՝ յուրաքանչյուր ապրանքատեսակի համար), դրան գումարած ամբողջ շրջանառության 6%-ը՝ չհաշված այլ վճարներ: Փաստորեն, մանր ու միջին բիզնեսներին խրախուսելու կառավարության խոստումները հերթական դեմագոգիան են:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն իրականում խանգարում է արտադրողին՝ նպաստելով «Սթար»-ի սեփականատեր Աֆանդյանի նման հղփացածների հարստացմանը: Այս թեմային առավել հանգամանորեն կանդրադառնանք մեր հաջորդ համարում»,- հավելում է թերթը:












































