ՀՀ ԱԻ նախարարությունն «Առաջին լրատվական»–ին տեղեկացնում է, որ փետրվարի 17-ին, ժամը 18.02-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ալագյազ-Ծաղկահովիտ ավտոճանապարհին ձնաբքի մեջ են մնացել մոտ 30 ավտոմեքենաներ։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, անձնական 2 «Նիվա» ավտոմեքնա` 15 հրշեջ-փրկարարներով: Տեղում ճանապարհամաքրման աշխատանքներն իրականցնում է «Հ. Մարտիրոսյան» ճանշին ՓԲԸ-ին պատկանող 3 միավոր տեխնիկա:
Արդեն դուրս է բերվել մոտ 10 ավտոմեքենա. ճանապարհի մաքրման աշխատանքները շարունակվում են: Ներկա դրությամբ փրկարարները Արագածոտնի հրշեջ փրկարարական ջոկատ է տեղափոխել 20 մարդ:
Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն:









































