Friday, 12 06 2026
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի
Առաջընթաց և բարգավաճում․ ԱՄԷ նախագահը շնորհավորել է Փաշինյանին
ՀՌՀ-ն վարչական տույժեր է կիրառել «5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ
19:50
Իսրայելը ԱՄՆ-ի ենթական չէ, այլ դաշնակիցն է
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
19:30
Թրամփը Իրանի գործողությունները ողորմելի է որակել
Փրկարարներն ու ոստիկանները օգնություն են ցուցաբերել կամրջի փլուզման հետևանքով արգելափակված քաղաքացիներին
19:10
Կանադան կխորացնի հարաբերությունները Թուրքիայի հետ
Ավտոմոբիլիստներին գնդակահարելու հումորը անհաջող է․ քաղաքապետի խոսնակ
18:50
Facebook-ում և Messenger-ում տեղի է ունեցել գլոբալ խափանում
Ուզբեկստանի նախագահի ուղերձը՝ «Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակի առթիվ
18:30
Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Կանադան խաղաղության հիմնադրամ են ստեղծում իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորման համար
Բրյուսելում քննարկվել են ՀՀ-ԵՄ և ՆԱՏՕ-ի հետ պաշտպանական համագործակցության հարցեր
Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանին թույլ չի տա  միջուկային զենք ունենալ, քանի դեռ  վարչապետ է
Իրանը և ԱՄՆ «մոտ են փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը»
17:50
Դեմբելեն պաշտպանել և աջակցել է Մբապեին
ՏԿԵ նախարարն այցելել է Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չարենցավանի հատված, որտեղ կայծակի հարվածից կամուրջ էր փլուզվել
17:30
ՆԱՏՕ-ն մտադիր է 2027 թվականին սկսել Կոսովոյում իր ուժերի կրճատումը
Առաջիկա ժամերին Գյումրիում և Ապարանում հորդառատ անձրև է սպասվում
17:10
Եվրահանձնաժողովը 540 միլիոն եվրո կհատկացնի ֆերմերներին՝ պարարտանյութերի գների աճի պատճառով
Ընտրակաշառքի գործերով 3 թեկնածու փախուստի մեջ է. Ալեքսանյան
Իսրայելը հայտարարել է մեկ շաբաթում Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 310 թիրախի հարվածելու մասին

Մեկնարկեց 3 հոգու մահվան մեջ մեղադրվող բուժկենտրոնի տնօրենի դատավարությունը

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում երեկ մեկնարկեց «Արմավիր բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Նշան Գևորգյանի վերաբերյալ քրեական գործով դատավարությունը:

Արմավիրի մարզի դատախազությունը հաստատել է մեղադրական եզրակացությունը, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, արդեն քննվում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:
Դատավարության կողմերից ՀՀ Արմավիրի մարզի դատախազությունը դատարանում ներկայացնում է դատախազ Արմեն Գաբրիելյանը, դատարանում են նաև տուժողի իրավահաջորդներ Արմեն Խլղաթյանը, Անահիտ Հովհաննիսյանը և Սայադ Սեդրակյանը:

Նշենք, որ բժշկական կենտրոնի տնօրենին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ որ նա հանդիսանալով «Արմավիր բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրեն, բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման իր մասնագիտական պարտականությունները պատշաճ չի կատարել, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ: 2010 թ. հուլիսի 17-ին, ժամը 22-ի սահմաններում, իմանալով նույն օրը, ժամը 17:05-ին «Արմավիր» ԲԿ ընդունված մանկահասակ հիվանդ Հովհաննես Համլետի Հովհաննիսյանի առողջական վիճակի վատացման մասին, Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ հիվանդի տեղափոխման համար մանկական ռեանիմացիոն խումբ և ռեանիմոբիլ հրավիրելու փոխարեն անթույլատրելի կերպով հիվանդի տեղափոխումը կազմակերպել է տաքսի ավտոմեքենայով, որի հետևանքով հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին Հ. Հովհաննիսյանը մահացել է: Այսինքն` Նշան Գևորգյանը կատարել է հանցանք նախատեսված ՀՀ քր.օր.-ի 130 հոդվածի 2-րդ մասով:

Դրանից հետո որպես պաշտոնատար անձ շարունակելով ծառայության նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքը՝ իր պարտականությունները կատարել է ոչ պատշաճ, ընկերության շտապօգնության ծառայության աշխատանքները ճիշտ չկազմակերպելով ավտոմեքենաներին բավարար քանակությամբ վառելանյութ չի տրամադրել, որի արդյունքում 2010 թ. դեկտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը շտապօգնության ծառայության հերթապահ խումբը բենզին չունենալու պատճառաբանությամբ Արմավիրի մարզի Այգևան գյուղի բնակիչ Վռամ Սարգսի Խլղաթյանի հարազատների ժամը 00:46-ի հեռախոսականչով, հիվանդ Վ. Խլղաթյանի առողջական վիճակին սպառնացող վտանգի պարագայում, նրան չի այցելել և շտապ բժշկական օգնություն չի ցուցաբերել, որի հետևանքով հիվանդը մահացել է: Այսինքն` այս դեպքում Նշան Գևորգյանը կատարել է հանցանք նախատեսված ՀՀ քր.օր.-ի 315 հոդվածի 2-րդ մասով:

Բացի դա, Նշան Գևորգյանն ի պաշտոնե անփույթ վերաբերմունքի դրսևորմամբ բժշկական կենտրոնի աշխատակիցների պահանջների պայմաններում ԲԿ-ն չի ապահովել մանկական լարինգոսկոպով և մանկական վերակենդանացման համար անհրաժեշտ բժշկական պարագաներով, ու երբ 01.01.2011 թ. Արմավիրի ԲԿ մանկական բաժանմունք ընդունված մանկահասակ հիվանդ Արտաշես Սայադի Սեդրակյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, բուժօգնություն ցուցաբերելու լիարժեք հնարավորություն չեն ունեցել, որը ևս որպես Ն. Գևորգյանի կողմից թույլ տրված կազմակերպչական բնույթի թերություն անզգուշորեն առաջացրել է հիվանդի մահը: Մեղադրողը հաստատել է, որ այս դեպքում էլ բժշկական կենտրոնի տնօրենը կատարել է հանցանք նախատեսված ՀՀ քր.օր.-ի 130 հոդվածի 2-րդ մասով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում