AS-ը տեղեկացնում է, որ Միլանի «Ինտեր»-ի նախագահ Մասսիմո Մորատտին կողմնորոշվել է թիմի հետագա գլխավոր մարզչի ընտրության հարցում: Քանի որ Ժոզե Մոուրինյոյի վերադարձն Իտալիա Մորատտին անհավանական է համարում, իտալացին ցանկանում է «ներաձուրիներ»-ի գլխավոր մարզչի պաշտոնում տեսնել Պեպ Գվարդիոլային, ում պայմանագրի ժամկետը կատալոնական «Բարսելոնա»-ի հետ լրանում է 2012 թվականի ամռանը, և մարզիչը նոր համաձայնագրի ստորագրման կապակցությամբ իր ներկայիս ակումբի ղեկավարությանը դեռ դրական պատասխան չի տվել:
Ըստ իսպանական պարբերականի` «Ինտեր»-ը հետաքրքրվում է նաև «Վալենսիա»-ի և Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Էվեր Բանեգայի ծառայություններով, ում հետ պայմանագիր կստորագրի ընթացիկ տարվա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Հիշեցնենք, որ Գավարդիոլան ցանկանում էր Բանեգային տեսնել «Բարսելոնա»-ի կազմում, սակայն այդ գործարքը չկայացավ, քանի որ «կապտանռնագույններ»-ի կազմը համալրեց Սեսկ Ֆաբրեգասը: