Միջազգային բանկային ցանցը, որն էական դեր ունի Իրանի նավթի վաճառքի հարցում, ասել է, որ պատրաստ է դադարեցնել Իրանի ֆինանսական հաստատությունների համար արվող ծառայությունները:
The Associated Press-ը գրում է, որ Համաշխարհային միջբանկային ֆինանսական հեռահաղորդակցման ընկերությունը, որը հայտնի է SWIFT անունով, այսօր հայտնել է, որ ԱՄՆ-ը և ԵՄ-ն նախագծում են նոր միջոցառումներ, որոնք կազդեն Իրանի հաճախորդներին ծառայություններ մատուցելու նրա կարողության վրա:
Բրյուսելում հիմնված ցանցը, որն օգտագործվում է աշխարհի բոլոր երկրների կողմից, ասել է, որ պատրաստ է աշխատել այդ կանոնակարգին համապատասխան՝ հենց որ ԵՄ-ի հետ հստակեցնի վերջերս նախագծված օրենսդրությունը:
ԱՄՆ-ը և ԵՄ-ն մեծացնում են իրենց ճնշումն Իրանի վրա՝ վերջինիս միջուկային ծրագրի պատճառով: