Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչսը փետրվարի 23-25-ը աշխատանքային այցով ժամանելու է Ադրբեջան: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Լատվիայի դեսպան Հարդիյս Բաումանիսը:
Վերջինիս խոսքերով՝ Ռինկևիչսն Ադրբեջանում կհանդիպի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ, որի հետ էլ քննարկի երկկողմանի համագործակցության ողջ շրջանակը: Բացի այդ, կողմերը կքննարկեն ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի շրջանակներում երկու երկրների հետագա համագործակցության հարցը:






































