Շների ցուցադրության` Westminster Kennel Club Dog Show ամենահեղինակավոր դոգ շոուի հաղթողին տարել են ռեստորան` տոնական ընթրիքի,- գրում է New York Post-ը: Մելախիա անունով պեկինես ցեղատեսակի շանը հյուրասիրել են բրնձով ու հավով: Մելախիան ընթրել է Նյու Յորքի Sardi ռեստորանի առանձին համարում:
Westminster Kennel Club Dog Show-ի հաղթողին տոնական ընթրիք մատուցելու ավանդույթը քաղաքում գոյություն ունի արդեն 30 տարի, սակայն Նյու Յորքի իշխանությունները հրաժարվում են այն շարունակել: 2013 թվից դոգ շոուի հաղթողներին այլևս ընթրիք չի մատուցվի ռեստորանում, քանի որ առողջապահության վարչությունը անհնար է համարում կենդանիների ներկայությունը մի վայրում, որտեղ պատրաստվում և մատուցվում է կերակուր:
Այսպիսով, Մալախիան վերջին շունն է, որ եղել է Sardi-ում: Ռեստորանի տնօրենը հայտարարել է, որ ցավում է հաղթողներին հյուրասիրելու արգելքի համար:
Մալախիան Westminster Kennel Club Dog Show 2012-ի հաղթող է ճանաչվել փետրվարի 14-ին: Վերջին 112 տարիների ընթացքում նա հեղինակավոր մրցանակը հաղթած առաջին պեկինես ցեղատեսակի շունն է: Վերջին անգամ այս ցեղատեսակի շունը հաղթող էր ճամաչվել 1900 թ.:
1877 թվից շների այս ցուցադրությունն ամեն տարի անցկացվում է Նյու Յորքում:







































