Ժամը 16-00-ին Մաշտոցի պուրակում քաղաքապետարանի ներկայացուցիչը հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ: Այս մասին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին և լրագրողներին տեղեկացրեց Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը:
Բնապահպանները շարունակում են նստացույցը՝ ի պաշտպանություն Մաշտոցի պուրակի: Նրանք սպասում են քաղաքապետարանի ներկայացուցչի հայտարարությանը:









































