Ճապոնիայում առատ ձյան հետևանքով մահացել է առնվազն 103 մարդ: Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:
Զոհերի մեծամասնությունը, առնվազ 60 մարդ, մահացել են, երբ փորձել են ձյունից մաքրել տանիքը: Հիմնականում դրանք 65 տարեկանից բարձր մարդիկ են եղել: Մի մասը տանիքից թափվող ձնակույտերի և ձնահյուսքի զոհ է դարձել:
Գործակալության տվյալներով՝ Ճապոնիայի որոշ շրջաններում ձյան բարձրությունը 2-5 անգամ գերազանցում է միջին տարեկան նորման:
Փետրվարի 16-ին և 17-ին առավել ուժեղ տեղումներ են գրանցվել Հոնսյու կղզու արևմուտքում՝ Տոյամա և Իսիկավա պրեֆեկտուրաներում: Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը զգուշացնում է, որ առանձին շրջաններում հնարավոր են ձնահյուսք, ափամերձ շրջաներում ալիքի բարձրացում և ջերմաստիճանի անբնական նվազում:
2006 թ. ձյան և ցրտերի պատճառով Ճապոնիայում մահացել էր 152 մարդ:








































