Եվրոպային երկնագույն վառելիք մատակարարող ռուսական «Գազպրոմ» ընկերությունը մոտ 10%-ով կիջեցնի գազի գինը: Այս մասին տեղեկացնում է The Financial Times օրաթերթը` հղում կատարելով ռուսական ընկերության խորհրդի նախագահի տեղակալ Ալեքսանդր Մեդվեդևին:
RIA-Novosti գործակալության փոխանցմամբ` նման զիջումներ են կատարվել ֆրանսիական GDF Suez, գերմանական Wingas, սլովակյան SPP և թուրքական Botas ընկերություններին: «Նոր գները մրցունակ կդարձնեն ռուսական գազը»,- ասել է Մեդվեդևը: