«Արմենպրեսի» նախկին տնօրեն Տիգրան Հակոբյանը, ով մեղադրվում է 184 միլիոն դրամ հափշտակելու և յուրացնելու մեջ, կալանավորված է, առողջական լուրջ խնդիրներ ունի:
«Նա սրտի լուրջ վիրահատություն է տարել և էդ պայմաններում չէր կարելի կալանավորել: Ամեն անգամ նրան այցելելուց տեսնում ենք, որ բավականին լուրջ պրոբլեմներ ունի` կապտած է, երկար չի կարողանում աշխատել մեզ հետ»,- «Եր կիր»-ի հետ զրույցում ասել է նրա փաստաբան Հայկ Ալումյանը:
Ինչ վերաբերում է այս գործով մյուս կասկածյալ ՀԱԿ առաջնորդի մամլո խոսնակի եղբոր` Վահան Մուսինյանին, ով հետախուզման մեջ է, Հայկ Ալումյանն ասել է.
«Մենք նրա հետ ոչ մի կոնտակտ չունենք, ինքը ոնց որ թե չկա»:
Ըստ փաստաբանի` իրենք ունեն բոլոր ապացույցները, որ Տիգրան Հակոբյանը յուրացումներ չի կատարել, և գումարային յուրաքանչյուր տեղաշարժի վերաբերյալ փաստաթղթեր կան: Նա նշեց, որ Տիգրանի մասով շուտով ամեն ինչ պարզ կլինի, սակայն չի բացառվում, որ գործի քննությունը կձգձգվի՝ կապված Վահան Մուսինյանի հետախուզման մեջ լինելու պատճառով»,- հավելում է «Երկիր»-ը: