Գաղտնիք չէ, որ Ադելի՝ «Գրեմմի»–ի մրցանակի արժանացած «21» անվանումով երաժշտական ալբոմի ստեղծման ներշնչաքը սերն է եղել, բայց տեղեկություններ չկային այն մասին, թե ով է կոտրել երգչուհու սիրտը և դարձել նրա բոլոր երգերի ստեղծման պատճառը:
New York Post-ը գրում է, որ դա Սլինքի Ուինֆիլդ անունով մի 25-ամյա երաժիշտ է, ով Rolling in the Deep և Someone Like You երգերի ներշնչանքի աղբյուրն է: Չնայած, որ Ադելը մի անգամ ասել էր, որ ինքն ու իրեն ներշնչող տղամարդը «պարզապես» բաժանվել են, աղբյուրներն ասում են, որ երաժիշտները բաժանվել են, քանի որ Սլինքին կապվել է այլ կնոջ՝ Burberry-ի մոդել Մորուեննա Լիթոն Քոբբոլդի հետ:
Ադելն ասել է,որ ներել է այն տղամադրուն, ով ներշնչել է գրել իրեն այդ երգերը, այնուամենայնիվ, երգչուհին ևս առաջ է շարժվում։ Նա հանդիպում է Drop4Drop բարեգործական ընկերության ղեկավար Սայմոն Քոնեքիի հետ:











































