Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտ օգնություն տրամադրել Եմենին՝ երկրում սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման համար: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի բաժնի ղեկավար Սերգեյ Վերշինինը: Վերջինս Սանա կատարած այցի ժամանակ հանդիպել է Եմենի փոխնախագահ Աբդ Ռաբո Մանսուր Հադիի և մի շարք այլ քաղաքական գործիչների հետ:
Սանայում կայացած բանակցությունների ընթացքում քննարկվել է Եմենի քաղաքական իրավիճակը: Եմենի առաջնորդները բարձր են գնահատել Ռուսաստանի ջանքերը, որը փորձում է օժանդակել առկա խնդիրների խաղաղ ճանապարհով լուծմանը՝ առանց արտաքին միջամտության:
Եմենի իշխանությունները ևս մեկ անգամ շնորհակալություն են հայտնել Ռուսաստանի կողմից տրված հումանիտար օգնության համար:
Կողմերն ընդգծել են երկկողմ քաղաքական հարաբերությունների զարգացման կարևորությունը։