Շոկոլադե մեծ սալիկների սիրահարները պետք է զգուշանան, քանի որ Mars Inc-ը հայտարարել է, որ պատրաստվում է նվազեցնել շոկոլադում կալորիաների պարունակությունը:
Daily Mail-ը գրում է, որ Snickers և Twix շոկոլադե սալիկներ արտադրող ընկերությունը պատրաստվում է դադարեցնել ավելի քան 250 կալորիա պարունակող արտադրանքի վաճառքը մինչև մյուս տարի: Ընկերության խոսնակն ասել է, որ սա կրելու է համաշխարհային բնույթ:
Վիրջինիայում գտնվող ընկերությունը, որը նաև արտադրում է M&Ms ու Skittles կոնֆետները և Juicy Fruit մաստակները, ասել է, որ այս կերպ ընկերությունը պատրաստվում է բարելավել իր արտադրանքի սննդային արժեքն ու վաճառքն իրականացնել պատասխանատու ձևով:








































