Friday, 26 06 2026
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
12:40
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
12:30
Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին
12:20
Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան
12:10
Հայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Ուկրաինայի վերականգնման Խորհրդաժողովի «հարթակում» Արմեն Գրիգորյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում նախատեսվա՞ծ է
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը
ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ընտրությունների հետ կապված գործի քննությունը
Իսրայելը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Մոսկվան ամբողջությամբ արգելում է Հայաստանից ձկնամթերքի ներկրումը
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցումը դադարեցվել է
Խոշտանգումների դեպքերի բացառումը նաև հարգանքի արտահայտություն է մարդու արժանապատվության նկատմամբ. ՀՀ ՄԻՊ
10:30
Չարլզ III-ը չի բնակվի Բուքինգհեմյան պալատում
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի
ԱՄՆ-Իրան համաձայնությունը միջանկյալ է բոլոր առումներով. հանգուցալուծումը պարզ չէ և դեռ առջևում է
Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին

Եվ դա ասում է արդարադատության նախարարը

Այսօր կառավարությունում բավական ուշագրավ զրույց է տեղի ունեցել արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի և լրագրողների միջև: Թովմասյանն ասել է, որ ինքը դեռ պատանի հասակից է Նժդեհի գաղափարներն ուսումնասիրել և կարծում է, որ նա ոչ մի կուսակցության սեփականությունը չէ, այլ մարդ, որը վեր է հանել ազգային խնդիրները խորքային իմաստով: Հրայր Թովմասյանն ասել է, որ ՀՀԿ-ն առաջնորդվում է հենց այդ գաղափարախոսությամբ: Երբ լրագրողները արձանագրել են, որ Նժդեհի գաղափարախոսությամբ առաջնորդվող պաշտոնյաները մտածում են լոկ շքեղ ավտոմեքենա վարելու մասին, Թովմասյանն ասել է. «Իսկ Նժդեհն ասում էր` թանկարժեք մեքենաներով չշրջե՞ք: Էդպիսի բա՞ն էր ասում»: Պատկերացնո՞ւմ եք, և սա ասում է արդարադատության նախարարը, մարդ, որի նշանակումը հասարակության մեջ հույսեր էր արթնացրել առ այն, որ չվարկաբեկված, պրոֆեսիոնալ, հանրային վստահության և համակրանքի սուբյեկտ հանդիսացող նախարարը նոր որակ, նոր մտածողություն, նոր կեցվածք է բերելու պետական կառավարման համակարգ և դառնալու է հասարակության դաշնակիցը այդ համակարգում:

Արդարադատության նախարարն առաջինն ու ամենախիստը պետք է մատնացույց աներ պաշտոնյաների կարգավիճակի և նրանց կենսամակարդակի անասելի շքեղության հարցում առկա մեղմ ասած անհամամասնությունը, առաջինը դրա վրա կենտրոնացներ հանրության և մամուլի ուշադրությունը: Մինչդեռ բավական է այդ մարդկանց տալ ուղիղ հարցեր և ակնկալել ուղիղ պատասխաններ՝ երբ պարզ է դառնում, որ նրանք չունեն ամենաանհրաժեշտը՝ հին մտածողության և բարքերի դեմ դուրս գալու համարձակությունը: Նրանք դառնում են այդ հին մտածողության և բարքերի պաշտպանը՝ ինչպես իր պատասխանով դառնում է արդարադատության երիտասարդ նախարարը:

Եվ երբ դրանից հետո նա հայտարարում է, թե բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի հարցով կզբաղվի այդ նպատակով ստեղծված էթիկայի հանձնաժողովը, ապա այդ հայտարարությունն արդեն միայն ծիծաղ է առաջացնում, որովհետև եթե արդարաատության նախարարը չի համարձակվում դուրս գալ հին բարքերի և արատների դեմ, ապա ինչպես է նման բան համարձակվելու այդ հանձնաժողովի կազմում, օրինակ, նրա կողմից ներկայացված անդամը: Եվ այն, որ հանձնաժողովը արդեն ավելի քան մեկ ամիս է՝ գործում է, բայց այդ մեկ ամսվա ընթացքում որևէ կերպ չի հիշեցրել իր գոյության մասին, լավագույնս վկայում է, որ հանձնաժողովը ընդամենը ձևականություն է կամ ներիշխանական ռազբորկաների գործիք, և ոչ ավելին:

Այնպես որ, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն իզուր է ասում, որ իր աշխատանքը ներկայումս անում է սիրով և պատգամավոր դառնալու մտադրություն չունի: Իհարկե, դժվար է կասկածել այն սիրուն, որ նա տածում է իր աշխատանքի հանդեպ, ու չենք էլ կասկածում նրա ազնիվ մղումներին, բայց ակնհայտ է, որ ավելի լավ կլինի՝ նա թողնի այդ աշխատանքը, որովհետև աշխատանքը սկսել է վարկաբեկել հանրային վստահություն վայելող Հրայր Թովմասյանին: Հետևաբար, ժամանակն է փոխել կա՛մ աշխատանքը, կա՛մ էլ աշխատանքի ոճը՝ ոչ թե մակերեսի վրա, այլ խորքային առումով, այդ թվում՝ ներկայիս արատավոր համակարգի վերաբերյալ համարձակ ախտորոշումների և գնահատականների ձևով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում